Իշխանությունը պայքարելու է, որ իրենից բացի, ԱԺ անցկացնի նաև իր ընդդիմությանը. Հրանտ Բագրատյան
Այն, որ այս Սահամանդրությամբ ստեղծվում է հնարավորություն, որպեսզի ընդդիմությունը մասնակցի, ոչ մի լուրջ բան չկա: Այդ մասին այսօր հանարքվեի քարոզարշավի շրջանակներում «Այո և Ոչ» հեռուստաշոուի ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը` «Ոչ»-ի խմբից: Բագրատյանն ու քարոզարշավին մասնակցող հարավային խմբի մյուս անդամները այսօր Վայոց Ձորի մարզում են:
Մարզի Խնձորուտ գյուղի բնակիչներից Օհանյանների տանը հյուրընկալության ժամանակ Բագրատյանը ներկայացրեց Սահմանադրական փոփոխությունների վատ կողմերը, ասաց, որ նախագծի ընդունմամբ երկու համապետական ընտրությունների թիվը կրճատվում է` դառնալով մեկը:
«Համապետական ընտրությունների թվի կրճատումը վտանգավոր է`հակակշռող չկա, մանավանդ ինքը կլասիկ պառլամենտական չէ: Այն, որ այս Սահամանդրությամբ ընդդիմության դերը բարձրացվում է, ոչ մի լուրջ բան չկա. Ազգային ժողովի երեք փոխխոսնակից մեկը տալիս են ընդդիմությանը: Ի՞նչ է լինելու այս Սահմանադրական փոփոխություններից հետ` իշխանությունները պայքարելու են, որ անցկացնեն դիմությանն ու իրենց ընդդիմությանը: Էդ պառլամենտում 101 տեղը գնվելու է տարբեր օլիգարխների կողմից», -Օհանյանների ընտանիքին ներկայացրեց Բագրատյանը:
Նա հայտարարեց, որ իշխանական ներկայացուցիչների հայտարարությունները, թե ընդդիմությունը լծակ է ստանում, լուրջ չէ և այդպիսով փորձ է արվում կենտրոնացնել իշխանությունը մեկ կուսակցության ձեռքին: «Ինչո՞ւ ենք փոխում, չէ՞ որ լինելով իշխանության կարելի է գործող Սահամանդրությամբ շատ լավ կառավարել», -հավելեց Բագրատյանը:
Հարակից հրապարակումներ`
- Սահմանադրությունը երկրի ապագայի հարցն է. Արթիկցին սրբագրում է Գուրգեն Եղիազարյանին
- Անվանարկված որևէ մարդ չպետք է պետական իշխանության մեջ լինի. Սամվել Ֆարմանյան
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան