Կառավարությունը դադարեցնում է կարկտահարությունից տուժած գյուղացիների պարտավորությունները
ՀՀ կառավարության որոշմամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի 49 համայնքներում 2014-2015 թվականների ընթացքում մի քանի անգամ տեղացած կարկտահարություններից տուժած շուրջ 5380 գյուղացիական տնտեսությունների ցորենի սերմնաբուծության զարգացման ծրագրից գոյացած պարտավորությունները դադարեցվում են:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշեց, որ 2013-2014 թվականներին հատկացված 2118 տոննա աշնանացան ցորենի առաջին վերարարտադրության սերմացուի դիմաց վճարման ենթակա 338 մլն 900 հազար դրամի պարտավորությունը դադարեցվում է՝ պարտքը ներելու միջոցով, հաշվի առնելով հացահատիկի ցանքերի 90 տոկոս վնասվածության պատճառով բերքի կորուստները:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ ասաց, որ կառավարությունն այս նախագծով օգնում է գյուղացիներին, որ ովքեր տուժել են կարկտահարությունից: «Մոտ 90 տոկոսով արտերից բերք չեն հավաքել և ես կարծում եմ, որ սա ևս մեկ քայլ է կառավարության կողմից աջակցելու մեր գյուղատնտեսության ոլորտին և ընդհանրապես մեր գյուղացիներին»,- նշեց վարչապետը: