Կայծակը սպանել է բոլիվիացի ֆուտբոլիստին խաղի ժամանակ
Բոլիվիական թիմի ֆուտբոլիստը մահացել է խաղի ժամանակ կայծակի հարվածի արդյունքում: Այս մասին այսօր հայտնել է «Le Figaro»-ն:
Երկրի իրավապահ մարմինների տեղեկություններով՝ կայծակը հարվածել է խաղադաշտի մի հատվածի: Թիմերից մեկի ֆուտբոլիստ Դևիդ Ալվարեսը, ով բոլորից ավելի մոտ էր գտնվում այդ հատվածին, տեղում զոհվել է: Եվս 8 մարզիկներ տարբեր աստիճանի ծանրության մարմնական վնասվածքներ են ստացել: Բոլորն էլ հոսպիտալացվել են:
Դեպքը կատարվել է նույեմբերի 14-ին, երկրի հարավում գտնվող Վիլյասոն քաղաքում, որը մոտ է Արգենտինայի սահմանին: Թիմերը, որոնց անունները չեն հրապարակվել, հանդիպում էին քաղաքի առաջնության շրջանակներում:
2014 թ. դեկտեմբերին նման դեպք նաև Պերուում է արձանագրվել: Տեղի առաջնության խաղում «Սպորտ Ակուիլլա» թիմի ֆուտբոլիստին հարվածել է կայծակը: Մարզիկը ոտքերի երրորդ աստիճանի վնասվածք է ստացել և ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց, որտեղ բժիշկների օգնությամբ փրկվել է:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան