Նալբանդյանի հետ փակ հանդիպմանը ԵԽԽՎ նիստը բոյկոտելու հարց չի քննարկվել
Ազգային ժողովում այսօր պատգամավորների հետ փակ հանդիպման ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը քննարկել է արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:
Պատգամավորը նախ ասաց, որ հանդիպումը եղել է փակ, հրապարակման ենթակա չի եղել հանդիպման օրակարգը ու հրաժարվեց պատասխանել հարցերին: Սակայն երբ քննարկված հարցերի շրջանակի վերաբերյալ համառեցինք, Զաքարյանը պատասխանեց, որ Էդվարդ Նալբանդյանի հետ քննարկել են նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ստեղծված իրավիճակը, ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ուղղությամբ առկա իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանում դրանից դուրս առկա մարտահրավերներն ու խնդիրները:
«Նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին», -հավելեց Զաքարյանը:
Մեր հարցին, թե հստակեցվե՞լ է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության դիրքորոշումը, քանի որ վեհաժողովի աշխատանքները բոյկոտելու մասին տեղեկություններ էին շրջանառվում, Արտակ Զաքարյանը պատասխանեց, որ վեհաժողովի աշխատանքները բոյկոտելու մասին հարց չի քննարկվել: Այս հարցերի պատգամավորը չպատասխանեց. ասելով` «Թույլ տվեք մանրամասներ չասեմ»:
Հիշեցնենք` ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովը Փարիզում վերջերս ընդունել էր ԵԽԽՎ քաղաքական և ժողովրդավարական հարցերի հանձնաժողովի անդամ Ռոբերտ Ուոլթերի հեղինակած հակահայկական «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցը, ինչը Հայաստանում համարվել էր հայկական պատվիրակության պարտությունը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան