ԼՂ հակամարտության լուծման հարցում Եվրամիությունը սատարում է Մինսկի խմբի գործունեությունը. Պյոտր Սվիտալսկի
ԼՂ հակամարտության լուծման հարցում ԵՄ դիրքորոշումը հստակ է: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ նշելով, որ Եվրամիությունը սատարում է Մինսկի խմբի ու համանախագահների գործունեությունը:
«Մենք դատապարտում ենք բռնությունների կիրառումը և կողմերին խրախուսում ենք երկխոսություն վարել ու գտնել խաղաղ լուծում: Եվրամիությունը հուսով է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ լուծումը շուտով կգտնվի, ինչն էլ նոր տնտեսական հնարավորություններ կստեղծի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար»,-նշեց դեսպանը:
Նա հայտնեց, որ Եվրամիությունը պատրաստ է իր ներդրումը բերել վստահության հաստատման գործընթացին և այդ ուղղությամբ տարբեր ծրագրեր են ֆինանսավորվում իրենց կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան