SAS-ի Արտակը աշխատակիցներին հրահագնել է յուրաքանչյուրը ութական «այո» բերեն. ՀԺ
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ՍԱՍ սուպերմարկետների ցանցի սեփականատեր Արտակ Սարգսյանը «ՍԱՍ-ի աշխատակիցների առաջ պայման է դրել՝ ութական «Այո» բերել սահմանադրության հանրաքվեի համար՝ ներկայացնելով 8 ընտրողի անձնագրի պատճեն:
Երեկ ՍԱՍ-ի աշխատակիցներից «Հայկական Ժամանակ»-ին ահազանգել են, որ պայմանը չկատարողներին սպառնում են աշխատանքից ազատել:
«Այն աշխատակիցներին, ովքեր հանրապետության մարզերից են, նույնիսկ հրահանգված է ութական ընտրողի անձնագրի պատճեն ներկայացնել: Այս ընտրողներին ավտոմեքենաներով կտեղափոխեն մայրաքաղաքի տեղամասեր՝ քվեարկության»,-ասել է ՍԱՍ-ի աշխատակիցը:
Պատգամավորից երեկ մեկնաբանություն ստանալ չի հաջողվել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան