Տնտեսություն 19:16 19/11/2015 Հայաստան

2016 թ-ի բյուջեի նախագիծը հնարավորությունների դրսևորման բյուջե է. Ֆինանսների նախարար

ՀՀ Ազգային ժողովում այսօր ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը 2016թ. պետական բյուջեի նախագծի վերաբերյալ ամփոփիչ ելույթում նշեց, որ քննարկումների ընթացքում եղան այնպիսի առաջարկներ, որոնց ընդունումը կնպաստի 2016թ-ի բյուջետային գործընթացի արդյունավետությանը:

«Այդ առումով մենք բարձր ենք գնահատում կառուցողական երկխոսությունը և ակտիվ համագործակցությունը այնպիսի փաստաթղթի շուրջ, որը բացի 2016թ-ի հիմնական ֆինանսական փաստաթուղթը լինելուց կդառնա նաև քաղաքական փոխհամաձայնության փաստաթուղթ»,- ասաց Գագիկ Խաչատրյանը:

Ըստ նրա՝ քննարկումների ժամանակ հնչեցին նաև նպատակային քննադատություններ, որոնք կառավարության գործունեության տեսանկյունից զսպող հատկություն կունենան: Սակայն, ըստ Գ.Խաչատրյանի, դրան զուգահեռ եղան նաև անիրատեսական առաջարկներ:

«Բերվում են  առաջին հայացքից որևէ քննադատության չդիմացող, ոչ մասնագիտական համեմատականներ՝ առանց դրանց հիմքում դրված խորքային բաղադրիչները և համակողմանի պատկերը ներկայացնելու»,- նշեց նախարարը:

Գ.Խաչատրյանի խոսքերով՝ այսօր բոլոր երկրների կառավարությունները գտնվում են աննախանձելի վիճակում և քննադատելու առիթները բազմաթիվ են, սակայն կարևորն այն է, որ ժողովուրդը կառավարություններից ակնկալում է ավելի մեծ աշխատանքներ, քանր որ օրեցօր մեծանում է լավ ապրելու ցանկությունը:  

Այնուհետև ֆինանսների նախարարն անդրադարձավ ՓՄՁ սուբյեկտների գործունեության հետ կապված այն հայտարարություններին, թե ՓՄՁ-ները գնալով մասսակայան փակվում են: Ֆինանսների նախարարը ներկայացրեց պաշտոնական վիճակագրությունը: « ՓՄՁ-ների վերաբերյալ փաստն այն է, որ 2015թ. նոյեմբերի 1-ի դրությամբ հարկային մարմնում հաշվառված ՓՄՁ-ների թիվը կազմել է 67 830՝  2014 թ-ի 58 հազար 163 սուբյեկտի դիմաց: Այսինքն՝ մենք ունենք ոչ թե հարկային մարմնում հաշվառված ՓՄՁ-ների նվազում, այլ շուրջ 16,6 տոկոս աճ»,- ասաց նա:

Գ.Խաչատրյանը նաև ընդունեց, որ ձեռնարկությունները փակվում են, իսկ դրա պատճառները հետևյալն են. «Իրականացված օրենսդրական փոփոխությունները առավել քան ցայտուն կերպով հիմք են տալիս եզրահանգելու, որ ՓՄՁ-ների հնարավոր փակման ռիսկերը հարկային և օրենսդրական գործոններով պայմանավորված չեն: Կարծում ենք, որ պատճառները պետք է փնտրել կարգավորումների այլ դաշտում՝ ոչ հաշվենկատ գործունեություն, խոշորների հետ մրցակցելու սահմանափակ կարողություններ, ֆինանսական ռեսուրսների հասանելիություն, անարդյունավետ ծախսերի տնօրինում և այլն»:

Անդրադառնալով ծառայողական մեքենաների կրճատման վերաբերյալ Դանիայի հետ Հայաստանի համեմատությանը` Գ.Խաչատրյանն ասաց, որ փորձ է արվում զուգահեռներ անցկացնել մի երկրի հետ, որը ավտոմեքենաների կրճատմամբ, ինչպես նաև ավտոմեքենաների շահագործումը չխրախուսելու գործիքակազմով ձգտում է ամբողջ Եվրոպային ի ցույց դնել և ապացուցել, որ այդպես կարելի է պայքարել բնապահպանական խնդիրների դեմ: Այսինքն՝ դա արվում է ոչ թե բյուջեի տնտեսման համար, այլ բնապահապանական խնդիր է լուծում:

«Միաժամանակ հաշվի չի առնվում այն կարևոր հանգամանքը, որ Դանիայում պետական ծառայողների սոցիալական երաշխիքների, առողջապահական խնդիրների լուծման համար բազմապատիկ անգամ շատ ավելի մեծ գումարներ են ծախսվում, այդ առումով պետք է հաշվի առնել այն, որ ծառայողական մեքենաների միջոցով, մենք մեր պետական ծառայողների համար որոշակի սոցիալական խնդիրներ ենք լուծում, քանի որ նրանց աշխատավարձով հնարավոր չէ լուծել այդ խնդիրը, իսկ աշխատանքային պայմանների և ժամանակի առումով համեմատությունները նույնպես անհամադրելի են»,-ասաց նա՝ հավելելով, որ Դանիայում մեկ ժամվա համար նվազագույն աշխատավարձը կազմում է 20 դոլար, իսկ Հայաստանում՝ 330 դրամ, միջին աշխատավարձը Դանիայում կազմում է 3400 դոլար, իսկ Հայաստանում՝ 340 դոլարին համարժեք դրամ:

Նա նաև հարևան Վրաստանի օրինակը բերեց, ըստ որի՝ երկու տարվա ընթացքում նոր ծառայողական մեքենաների ձեռք բերման համար ծախսվել է 5 միլիոն դոլար:

«Այսինքն՝ կառավարությունում որևէ քայլ անելուց առաջ տիրապետում ենք գրեթե բոլոր երկրների իրողություններին և հաշվի ենք առնում միջազգային փորձը»,- ընդգծեց նախարարը:

Գ.Խաչատրյանն անդրադարձավ նաև հարկային օրենսգրքին: Ըստ նրա՝ մշակվել է նոր օրենսգիրք, որը վերլուծել է վերջին 20 տարիների ընթացքում հարկային օրենսդրության խութ մասերը, բացի այդ ուսումնասիրվել է տարածաշրջանային բոլոր երկրների, միջազգային փորձը« Այն տեղադրված է ֆինանսների նախարարության կայքում:

«Սակայն հաճախ լսում ենք քննադատություններ, թե  ՓՄՁ-ների միությունները քննարկումներում ներգրավված չեն: Մենք պատրաստ ենք քննարկել բոլոր հարցերը այն կոմպետենտ միություների շահագրգիռ անձանց, հասարակական կազմակերպությունների հետ, որոնց հետ իմաստ ունի քննարկելը»,- ընդգծեց նա։

Ֆինանսների նախարարն ասաց նաև, որ պետական բյուջեի փաստաթղթի քննարկումը չպետք է պատեհ առիթ դարձնել նեղ անձնական շահերին ծառայեցնելու, հասարակության համար ականջահաճո հայտարարություններով հանդես գալու համար:

«Իրականում պատկերն այն է, որ մենք բոլորս գիտակցում ենք խնդիրները, բայց խոսում ենք խնդիրերի մասին՝ իրար չլսելով: Կարծում եմ՝ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ ինչպես մտահոգությունները, այնպես էլ պատասխանատվությունը ոչ միայն կառավարությանն է, այլ՝ բոլորինը»,- նշեց Գ.Խաչատրյանը:

Եզրափակելով խոսքը, ֆինանսների նախարարն ասաց, որ 2016թ. պետական բյուջեին տարբեր բնորոշումներ տրվեցին, սակայն իր բնորոշմամբ, այն հնարավորությունների դրսևորման բյուջե է՝ անկախ քաղաքական ցանկություններից:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:00
Երևանի հատակագիծն արագ է գրվել, վերանայման կարիք կա․ Բուռնազյան
Որքանո՞վ են համահունչ «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրում  ու Երևանի հատակագծում տեղ գտած նպատակները։ Ի՞նչ խնդիրներ ու...
Աղբյուր` Panorama.am
16:50
Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանի իշխանությունների կողմից, դատավարության ծաղր է. Արոնյան
Հայ հայտնի գրոսմայստեր Լևոն Արոնյանը X-ի իր էջում հրապարակել է հայտնի գործարար, բարեհործ, արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի տարածած...
Աղբյուր` Panorama.am
16:30
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևանում 18-ի ցերեկը, 20-ի ցերեկը, 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերը սպասվում է թույլ...
Աղբյուր` Panorama.am
16:26
Հայաստանի 3-րդ հանրապետությունն այլևս չկա. Ֆարմանյան
«Հայաստանի 3-րդ հանրապետությունն այլևս չկա»,-գրում է ՀՀ երրորդ նախագահի նախկին խոսնակ, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։...
Աղբյուր` Panorama.am
16:18
Պայմանագիրը թերևս լինելու է «դե ֆակտո միջուկային սպառազինություն տնօրինող» Իրանի հանդեպ դե յուրե միջուկային գերտերություն Ռուսաստանի «ծածկոցի» մասին. Քաղաքական մեկնաբան
«Հունվարի 17-ին Մոսկվայում ստորագրված ռուս-իրանական համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը բավականին տարողունակ է,...
Աղբյուր` Panorama.am
15:55
Հարգելի մարզպետներ, ըստ ՀՀ ԱՆ նախարարի, դուք լավ չեք աշխատում. Անուշ Պողոսյան
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղադրել է մի նախագիծ,  որով մարզային հիվանդանոցները պետք է աշխատեն նախարարության ենթակայությամբ։...
Աղբյուր` Panorama.am
15:44
Երևանում ելույթով հանդես կգա աշխարհահռչակ թավջութակահար Ալբան Գերհարդտին
Երևանի քաղաքապետարանի «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը հունվարի 30-ին, ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան»...
Աղբյուր` Panorama.am
15:12
HRW. Հայաստանում արձանագրվել են դեպքեր, երբ ԼԳԲՏ աշակերտները լքել են դպրոցը
Հայաստանում լեսբուհի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր (ԼԳԲՏ) մարդիկ շարունակում են բախվել խտրականության, ոտնձգությունների և բռնության հետ: Իր...
Աղբյուր` Panorama.am
15:02
Վահրամ Սահակյանի դեմ քրեական գործ է հարուցվել
Թատերագիր, դերասան Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել: Տեղեկությունը 24News-ի հետ զրույցում հաստատել է ՔԿ խոսնակ Կիմա...
Աղբյուր` Panorama.am
14:45
HRW. Մեկ տարում Հայաստանում կնասպանության չորս դեպք է գրանցվել
2023 թվականի սեպտեմբերից մինչև 2024 թ. Սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստանում գրանցվել է կնասպանության 4 դեպք։ Նրանցից երեքը սպանվել են...
Աղբյուր` Panorama.am
14:25
Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
14:15
Եթե այսպես շարունակվի, Հայաստանը կարժանանա Արցախի ճակատագրին. ակցիա՝ Բաքվում հայերի ցեղաuպանnւթյnւնը հավերժացնող խաչքարի մոտ
«Ալիևը չի բավարարվի վայրահաչոցներով։ Մեծ թուրան ստեղծելու ծրագիր կա և իրենք դա իրակացնում են, դրա դեմ հայկական կողմը որևէ բան չի անում։...
Աղբյուր` Panorama.am
13:56
Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի նամակին՝ Բաքվի բանտից
«Միջազգային հանրությունը պետք է ուշադրությամբ հետևի այս աղմկահարույց գործին՝ Ռուբեն Վարդանյանի արդար դատաքննության իրավունքն ու արդարադատությունն ապահովելու համար»։
Աղբյուր` Panorama.am
13:48
Թեհրանի Գերագույն դատարանի շենքի մոտ կրակոցներից երկու դատավոր է uպшնվել
Թեհրանում Գերագույն դատարանի շենքի մոտ հրաձգության հետևանքով սպանվել է երկու դատավոր, մեկը վիրավորվել է։ ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:41
Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան
«Ես որևէ մեկին չեմ միացել, խորհուրդն է ինձ միացել։ Ինձ դիմել են, խնդրել են լինել իրենց հոգևոր պատասխանատուն, հոգևոր խորհրդատուն, ես էլ...
Աղբյուր` Panorama.am
13:32
Գերմանիայի ԱԳ նախարարը հեռացել է կառավարության նիստից՝ հրաժարվելով լուսանկարվել կանցլեր Շոլցի հետ
Գերմանիայի արտաքին գործերի նախարար  Անալենա Բերբոքը լքել է կառավարության նիստը՝ հրաժարվելով լուսանկարվել կանցլեր Օլաֆ Շոլցի հետ Ուկրաինային...
Աղբյուր` Panorama.am
13:21
Ջերմահարվել է մոտ 12 տոննա կաղամբ
Հունվարի 18-ին, ժամը 09:31-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ղարիբջանյան գյուղում...
Աղբյուր` Panorama.am
13:04
Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան
Ֆրանսիական Le Figaro հեղինակավոր պարբերականն անդրադարձել է Բաքվում մեկնարկած արցախցի գործիչների դատավարություններին
Աղբյուր` Panorama.am
12:58
Բագրատ Սրբազանի այցը Իրան կրում է մասնավոր բնույթ
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի` Իրանի Իսլամական Հանրապետություն այցը կրում է մասնավոր բնույթ։ ԱՅս մասին նշում են «Սրբազան պայքար»...
Աղբյուր` Panorama.am
12:52
Ակադեմիկոսը պարզաբանում է՝ արդյոք վտանգավոր է լողալ Սև ծովում տանկերի կործանումից հետո
Լողալու ժամանակ Սև ծովում թափված մազութի հետ շփումը կարող է վտանգավոր լինել։ Այս մասին РБК-ի հետ զրույցում զգուշացրել է Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ալիևն ընդունել է Թուրքիայի ԱԳ նախարարին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանին:  Այս մասին հայտնում են ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
12:22
«Ընդամենը մի քանի օրվա ընթացքում նիկոլը խոնարհաբար կատարեց իր կիրթ ու կառուցողական գործընկեր իլհամի երեք հրահանգ». Արթուր Խաչատրյան
«Ի՞սկ նիկոլը։ Ինքը բոլոր զիջումները ներկայացնում է որպես Հայաստանի խոշորագույն նվաճումներ․․․»
Աղբյուր` Panorama.am
12:09
Կառավարությունից դեռ չեն հստակեցնում՝ կմասնակցի՞ Նիկոլ Փաշինյանը Թրամփի երդմնակալությանը, թե՝ ոչ
Sputnik Արմենիայի հարցին պատասխանել է Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը
Աղբյուր` Panorama.am
12:04
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ԵՄ անդամ երկրների 22 դեսպանի
Հայաստանի ԵՄ դիտորդական առաքելությունը, ղեկավար Մարկուս Ռիտերի գլխավորությամբ, հունվարի 17-ին հյուրընկալել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ...
Աղբյուր` Panorama.am
11:54
ՔՊ-ական պատգամավոր. Բաքվում մեկնարկած դատավարությունն անհանգստություն և խորը մտահոգություն է առաջացնում
«Մոտ օրերս հանդիպումներ կունենամ ոլորտային մասնագետների և ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ՝ ներկա իրավիճակը գնահատելու և անելիքները հստակեցնելու նպատակով»։
Աղբյուր` Panorama.am
11:47
Այցերի ընթացքում արձանագրվում են զորակոչի շրջանակում զորակոչիկների իրավունքների երաշխավորման հետ կապված խնդիրներ
Ձմեռային զորակոչի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը` աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ, հունվարի 17-ին այցելել է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը
«Նրանք, ովքեր այս ամենին նպաստել են կամ կազմակերպել, ապա չունեն ոչ միայն հայ, այլև մարդ կոչվելու իրավունք»
Աղբյուր` Panorama.am
11:25
Հունվարի 20-ից կմեկնարկի ԱԺ հերթական նիստերը, օրակարգում՝ 31 հարց
Ազգային ժողովի խորհրդի նիստում, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, քննարկվել և հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի...
Աղբյուր` Panorama.am
11:16
ՀՅԴ Բյուրո. Ադրբեջանը փորձում է պարտադրել Հայաստանին գնալ կործանարար պահանջների բավարարմանը
«Դաշնակցությունը պատրաստակամ է համագործակցել բոլորի հետ, ովքեր կիսում են այս մոտեցումները և պատրաստ են պայքարել հանուն արժանապատիվ և անվտանգ Հայաստանի ու Արցախի»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե այսպես շարունակվի, Հայաստանը կարժանանա Արցախի ճակատագրին. Հրայր Ուլուբաբյան
15:02 18/01/2025

Եթե այսպես շարունակվի, Հայաստանը կարժանանա Արցախի ճակատագրին. Հրայր Ուլուբաբյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}