Հանրապետությունում արձանագրվել է դեղերի գների նվազում. Արմեն Մուրադյան
Հանրապետությունում վերջին շրջանում արձանագրվել է դեղամիջոցների գների նվազում: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Նրա խոսքերով՝ դեղերի շուկայում մայիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում մշտադիտակվել են չորս խոշոր ներկրողների ամենավաճառվող հիսուն անուն դեղամիջոցների գները:
«Դեղերի 60 տոկոսի գները մնացել են անփոփոխ, 34 տոկոսինը նվազել է 30 տոկոսով, իսկ վեց տոկոսը՝ թանկացել 3 տոկոսով»,- ընդգծեց Ա.Մուրադյանը:
Նա նաև հայտնեց, որ յուրաքանչյուր ամսվա ընթացքում կտեղեկացնեն իրենց ուսումնասիրությունների արդյունքները:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ իր հերթին նշեց, որ բազմաթիվ նամակներ է ստանում, որոնցով իրեն տեղեկացվել է՝ դեղերի գներն անհիմն թանկացել են:
«Պարզվում է, որ թանկացում չկա, հակառակը՝ գները նվազել են»,- նշեց նա՝ հավելելով, որ պետք է հանրությանը մշտապես տեղեկացնել այդ մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա