Էդման Այվազյանը պատկանում է երկու մշակույթի, երկու կրոնի. Զահրա Ռադ
«Վաղուց ծրագրում ենք սփյուռքահայ նկարիչների ցուցահանդեսների շարք կազմակերպել Ազգային պատկերասրահում: Վաղվա ցուցահանդեսը շատ լավ առիթ և հնարավորություն է սկիզբ դնել այդ նախագծին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը՝ տեղեկացնելով, որ նոյեմբերի 20-ին բացվելու է իրանահայ նկարիչ Էդման Այվազյանի ցուցահանդեսը «Հայրենիքի գույները» խորագրով:
Ցուցահանդեսը նախապատրաստվել է ՀՀ-ում Իրանի դեսպանատան մշակութային կենտրոնի հետ համատեղ:
Ցուցահանդեսի կազմակերպիչ Զահրա Ռադն ասաց, որ 2010 թվականին 40 տարվա ընդմիջումից հետո Էդման Այվազյանի ցուցահանդեսը կազմակերպվել էր Իրանում:
«Նա Բրիտանիայից վերադարձավ Իրան, ներկայացրեց իր ստեղծագործությունները: 2010 թվականը Էդման Այվազյանի վերածնունդն էր՝ նոր սերունդը հասկացավ, թե ինչպիսի մեծ գանձ է, ծանոթացավ նրա ստեղծագործությունների հետ:
Մեծ արվեստագետ է, իր մեջ պարունակում է Իրանի ողջ մշակույթը, պատմությունը: Նա պատկանում է և Իրանին, և Հայաստանին, պատկանում է երկու մշակույթին: Նա պատկանում է երկու կրոնին ՝ իսլամական, քրիստոնեական, քանի որ կարող է մզկիթ կառուցել ամենաիսլամական երկրներում, միաժամանակ կառուցել վանքեր և եկեղեցիներ»,- ասաց իրանցի մասնագետը:
Ըստ նրա, Է.Այվազյանի գեղանկարչության, ճարտարապետության ոճական առանձնահատկությունն այն է, որ ճարտարապետության մեջ կարելի է տեսնել գեղանկարչությունն իր գույներով, գեղանկաչության մեջ՝ ճարտարապետական տեխնիկա:
«Նա լեգենդ է իրանցիների համար: Հույս ունեմ, ինչպես մենք սիրեցինք այս ցուցահանդեսը, նաև հայ արվեստասեր հասարակության հավանությանը կարժանանա: Ցուցահանդեսը մեծ հաջողություններ ունեցավ Իրանում, մենք էլ որոշեցինք՝ ինչո՞ւ ոչ, եթե նկարիչը նաև Հայաստանին է պատկանում, նմանատիպ ցուցահանդես չկազմակերպենք նաև Հայաստանում»,- նշեց Մ. Մեշքին:
Ցուցահանդեսնում ներկայացվելու է նկարչի անձնական հավաքածուից 40 գրաֆիկաներ և 6 կալիգրաֆիաներ:
Ասուլիսին ներկա Էդման Այվազյանը շատ կարճ խոսեց: Նա նախ շնորհակալություն հայտնեց ցուցահանդեսի կազմակերպիչներին, ապա նշեց. «30 տարի անց կրկին հնարավորություն եղավ լինել իմ հայրենիքում, հանդիպել հայ ժողովրդի հետ»:
Նշենք, որ նա ցուցահանդես է ունեցել Հայաստանում 1987 թվականին:
Էդման Այվազյանը ծնվել է 1932 թվականին Իրանում: Այժմ բնակվում է Լոնդոնում:
Հարակից հրապարակումներ`
- Իրանահայ համայնքը մեծ ծառայություն է մատուցել Իրանին. Մաջիդ Մեշքի
- Էդման Այվազյանի «Հայրենիքի գույները»՝ ՀԱՊ-ում
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում