Իրանահայ համայնքը մեծ ծառայություն է մատուցել Իրանին. Մաջիդ Մեշքի
«Մենք հպարտնում ենք իրանահայ համայնքով, արվեստագետներով, ովքեր ստեղծագործում, արարում են Իրանում: Փոքրիկ համայնքը շատ մեծ ծառայություն է մատուցել Իրանին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում Իրանի դեսպանատան մշակույթի կենտրոնի տնօրեն Մաջիդ Մեշքին:
Նա նշեց, որ իրանահայերը մեծ դեր են կատարում Իրանի և Հայաստանի միջև տարբեր ոլորտների, հատկապես մշակութային կապերի ամրապնդմանը: Մաջիդ Մեշքին նշեց, որ Իրանում հայերը, ազգային մյուս փոքրամասնություններն արարելու, ստեղծագործելու լայն հնարավարություններ ունեն:
Նշենք, որ վաղը Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվելու է իրանահայ նկարիչ Էդման Այվազյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը՝ «Հայրենիքի գույները» խորագրով:
«Հույս ունեմ, որ հետագայում էլ ականատեսը կլինենք իրանահայ այլ ստեղծագործողների ցուցահանդեսների, նաև այնպիսի ցուցահանդեսների, որտեղ կողք կողքի ներկայացված կլինեն իրանական, հայկական մշակույթները»,- ասաց նա՝ հավելելով, որ նպատակ ունեն Ազգային պատկերասրահում ներկայացնել նաև պարսկական մանրանկարչությունը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում