Քաղաքական 11:43 19/11/2015 Հայաստան

ԿԸՀ նախագահը վստահ է` նույնականացման քարտով կրկնաքվեարկությունը բացառվելու է

«Նույնականացման քարտերի» մասին օրենքում վերջերս կատարված փոփոխությունը այսօրվանից մտնում է ուժի մեջ, ինչը նշանակում է, որ բացառապես նույնականացման քարտ ունեցող 183 հազար քաղաքացիները կարող են ընտրություն կատարել կամ մասնակցել հանրաքվեի քվեարկությանը:

Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց, որ այս օրերին հանրապետության մարզերում ընթացող տեղամասային հանձնաժողովների անդամների ուսուցման ժամանակ նրանց ներկայացվում են նույնականացման քարտով քվեարկության ձևերը, պահանջները: Բացի այդ, մինչև այս շաբաթվա վերջ հեռուստաընկերություններով սոցիալական գովազդ կներկայացվի նույնականացման քարտերով քվեարկության ձևերի մասին:

«Հանձնաժողովների անդամների համար պատրաստվել է ուղեցույց, որը տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից կտրամադրվի նրանց: Ուղեցույցի մեջ պարզաբանվում, ներկայացվում են Ընտրական օրենսգրքի, Հանրաքվեի մասին օրենքների կանոնակարգումները, ինչպես նաև նույնականացման քարտով քվեարկության կազմակերպման ձևերը», -ներկայացրեց պարոն Մուկուչյանը:

Ինչ վերաբերում է նույնականացման կամ ID քարտերով քվեարկությանը, ապա դա արվելու է հետևյալ կերպ. նույնականացման քարտը չի դրոշմակնքվելու, ընտրողների ցուցակում լրացվելու է ընտրողի քարտի համարը, այնուհետև ընտրողների ցուցակի համապատասխան հատվածում կատարվելու է նշում, որ անձը քվեարկությանը մասնակցել է նույնականացման քարտով: Մուկուչյանի խոսքով, հետագայում այդ տեղեկությունները ամփոփվելու են և հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությունների մեջ առանձին տողով նշվելու է, թե նույնականացման քարտ ունեցող քաղաքացիներից քանիսն են մասնակցել քվեարկությանը:

Մեր հարցին, թե դա բացառելո՞ւ է նույնականացման քարտ ունեցող քաղաքացու կողմից կրկնաքվեարկությունը, ԿԸՀ նախագահը պատասխանեց կտրուկ. «Բացառելու է»:

Հիմնավորելով ասածը, Մուկուչյանը մատնանշեց ընտրողների ցուցակը, որով «աննախադեպ հրապարակայնություն է ապահովելու»:

«Ընտրողների ցուցակը միշտ հրապարակված է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում` որոնման հնարավորությամբ: Մենք նաև դեռ նախորդ համապետական ընտրություններից ունենք կարևորագույն գործիք` կարող ենք կայքում տեսնել, թե տվյալ հասցեում ուրիշ ովքեր են հաշվառված: Այս տվյալներով ցուցակը տարեկան երկու անգամ թարմացվում է: Բացի այդ, ընտրողների ցուցակը կարելի է ներբեռնել ոստիկանության պաշտոնական կայքից: Ի դեպ, դրանք այնպիսի ծրագրային միջոցներով են կազմված, որ կարելի է ամենատարբեր որոնումներ, ուսումնասիրություններ իրականացնել, կարելի է գտնել համընկնումներ», -ներկայացրեց ԿԸՀ նախագահը:

Նույնականացման քարտի մասին օրենքում փոփոխությունները, որոնց համաձայն քարտն ունեցողները կարող են մասնակցել ընտրություններին, ԱԺ-ում ընդունվեց խորհրդարանական ընդդիմության դժգոհություններով. կողմ էր միայն իշխանական մեծամասնությունը, իսկ ընդդիմությունը պահանջում էր նույնականացման քարտ ունեցող և քվեարկությանը մասնակցող քաղաքացիների համար մատերը թանաքոտելու գործառույթն իրականացնել:

Պարոն Մուկուչյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք ընտրված տարբերակը լավագո՞ւյնն էր, ինչին ի պատասխան ԿԸՀ նախագահը նկատեց, որ առաջին հերթին պետք էր այնպես անել, որ ընտրական իրավունքից զրկված քաղաքացիները մասնակցեին քվեարկությանը և դրա վերաբերյալ խորհրդարանում կար միասնական դիրքորոշում:

Խնդիրը, ըստ Տիգրան Մուկուչյանի, վերահսկողությունն է, իսկ վերահսկողությունն իրականացվելու է Ընտրական օրենսգրքով ամրագրված կանոնակարգումների օգնությամբ` տեղամասային կենտրոններում ցուցակների հրապարակայնություն, տեղամասային հանձնաժողովների ձևավորման մոտեցում` երբ յուրաքանչյուր խմբակցություն ունի մեկ ներկայացուցիչ և վերջապես`վստահված անձանց, դիտորդների, լրագրողների ներկայությունը ընտրական տեղամասերում:

«Մեխանիզմներն են, որոնք թույլ են տալիս ընտրական ողջ գործընթացը վերահսկել: Չպետք է մոռանալ մի բան` տեղամասային ընտրական հանձնաժողովների համար օրենքի պահանջներով քվեարկության կազմակերպումը պարտականություն է, դրա չկատարման համար նույնիսկ պատասխանատվություն է սահմանված և տվյալ պարագայում չի կարելի առաջնորդվել մեղավորության կանխավարկածով ու ի սկզբանե դրսևորել վատ վերաբերմունք այդ հանձնաժողովների աշխատանքների նկատմամբ: Նրանք հանձնաժողովներ են, որոնք կազմակերպում են քվեարկության գործընթացը և իրենք առավել, քան որևէ մեկը պարտավոր են տեղյակ լինել իրենց իրավունքներին ու պարտականություններին», -հավելեց Տիգրան Մուկուչյանը:

Նույնականացման քարտերով առաջին քվեարկությունը, Տիգրան Մուկուչյանը վստահ է, կանցնի առանց խոչընդոտների: Մեր դիտարկմանը, թե ID քարտերով քվեարկության նկատմամբ արդեն իսկ կա անվստահություն, ինչի մասին բազմիցս հայտարարվեց խորհրդարանում օրինագծի քննարկման ժամանակ, Մուկուչյանը նկատեց, որ աշխարհի շատ երկրներում նման քարտերով քվեարկություններ կատարում են ու որևէ խոչընդոտ չի առաջանում: Նրա խոսքով, առավել անվստահություն կարող էր առաջացնել մատների թանաքոտման տարբերակը կիրառելու դեպքում, ինչն առաջարկում էր ընդդիմությունը:

«Ընտրություններում օգտագործվող թանաքանյութը հայտնի է, որ կենցաղային շփման ժամանակ անցնում է ձեռքից ձեռք, այսինքն քվեարկությանը մասնակցած անձը ձեռքով կարող է բարևել մեկին, որը չի մասնակցել քվեարկության ու վերջինն էլ գալով տեղամաս հայտնաբերվի, որ նրա ձեռքին արդեն իսկ կա թանաքանյութ: Ի՞նչ անել: Խնդիրներ առաջանում են և դրանում համոզվել են շատ երկրներ: Մեր երկրում քվեարկության գործընթացը վերահսկելի է ու հրապարակային և օտար մեթոդները վերցնելն ու մեխանիկորեն կիրառելը կարող են խնդիրներ առաջացնել »,- բացատրեց ԿԸՀ նախագահը` նկատելով, որ նման խնդիրներից խուսափելու համար էլ ընտրվել է ավելի հեշտ ու վերահսկելի գործընթաց:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:22
Փետրվարի 21-ին 482 ճանապարհատրանսպորտային պատահարներից միայն մեկն է եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ
Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Աղբյուր` Panorama.am
15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}