Մինչև 6 ամսական երեխաների շրջանում բացառապես կրծքով սնուցման ցուցանիշը պետք է ավելացնել 25%-ով
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է Մանուկներին և վաղ տարիքի երեխաներին անվտանգ և համապատասխան (համարժեք) սնուցում ապահովելու նպատակով կրծքով կերակրման խրախուսման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման 2016-2020թթ. գործողությունների ժամանակացույցը:
Այսպիսով՝ սահմանվում են այն միջոցառումները, որոնք նպաստում են հանրապետությունում կրծքով սնուցմանն աջակցող միջավայրի ստեղծմանը, բուժաշխատողների և մայրերի գիտելիքների բարձրացմանը, վաղ հասակի երեխաների սնուցման լավագույն գործելակերպի տարածմանը, հանրային իրազեկվածության բարձրացմանը և միջգերատեսչական համագործակցության ապահովմանը:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը կառավարության նիստում նշոց, որ դա բխում է «Երեխաների կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջաառության մասին» օրենքի պահանջներից: «Ծրագրի ընդունման հիմնական նպատակն է` ապահովել մանուկների առողջ աճը և զարգացումը 2020 թվականին 2010թ-ի համեմատությամբ»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ 2010-ի համեմատությամբ պետք է ապահովվի մինչև 6 ամսական երեխաների շրջանում բացառապես կրծքով սնուցման ցուցանիշի ավելացումը 25 տոկոսով, 2010թ-ին դա կազմել է 35 տոկոս, իսկ աշխատանքների արդյունքում պետք է հասնեն մինչև 45 տոկոսի:
Ըստ նախարար Մուրադյանի՝ 2016-2020 գործողությունները ուղղված են լինելու բժշկական հաստատություններում բացառապես կրծքով սնուցմանն ուղղված բարենպաստ պայմանների իրականացմանը, բուժանձնակազմի հմտությունների զարգացմանը, հանրային իրազեկման աշխատանքների և օրենքի դրույթների կիրառման վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում