Սահմանադրությունը երկրի ապագայի հարցն է. Արթիկցին սրբագրում է Գուրգեն Եղիազարյանին
Այսօր հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում Արթիկում «Այո և Ոչ» հեռուստաշոուի ժամանակ «Ոչ»-ը քարոզող խմբի անդամ ընդդիմադիր քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանի և տարեց արթիկցու միջև հետաքրքիր զրույց ծավալվեց:
Արթիկում բնակիչը թվարկելով անկախ Հայաստանի նախագահներին, հետաքրքրվեց. «Ինձի գիտե՞ք ինչըն է հետաքրքրում. Լևոն Տեր-Պետրոսյանը եղավ մեր առաջին նախագահը, հելանք Լևոնի դեմ, որի հետ համալսարանում միասին էինք սովորում, հետո եկավ Ռոբերտ Քոչարյանը, տեսանք, որ էլի նույնը կատարվում է, էլի հելանք Ռոբերտ Քոչարյանի դեմ: Հիմա Սերժ Սարգսյանն է ու դուրս են եկել նրա դեմ, վաղը գա ասենք` Րաֆֆի Հովհաննիսյանը նույնը պտի չլինի՞»:
Պատասխանելու թույլտվություն ստանալուց հետո, Գուրգեն Եղիազարյանն ասաց, որ Տեր-Պետրոսյանի ժամանակ երկիրը գտնվում էր պատերազմի մեջ, բայց տարեց բնակիչը ընդհատեց նրան. «Գիտենք դրանք, բերեք ուրիշ բան ասեք»: «Լավ անցնենք առաջ. Ռոբերտ Քոչարյանը աղքատությունը հանձնեց 11.4 տոկոսով, բայց հիմա դա անցել է 35 տոկոսը, ըստ Վիճվարչության տվյալների: Հիմա էլ ես հարց տամ` տարբերություն չկա՞: Արթիկում ավելացան ընչազուրկները: Ի՞նչ անենք, էս Սահմանադրությունը որ ընդունեցինք, դրանք միանգամից կրճատվելու ե՞ն»:
Արթիկցին արձագանքեց անմիջապես. «Տեսնում եք էնպիսի լուրջ տեղից եք բռնում ժողովրդի որ: Սահմանադրությունը էսօրվա ու վաղվա համար չի է՞, իշխանությունն էսօրվա գործող իշխանությունն է` էսօր կա, վաղը չկա: Սահմանադրությունը տարիների, երկրի ապագան է: Բերեք Սահմանադրությունը իշխանության հետ չշփոթենք: Չնեղանաք, որ էսպես եմ ասում»:
Գուրգեն Եղիազարյանը սկսեց սոցիալական հարցերի մասին խոսել` ներկայացնել, որ մարդիկ աղքատ են, սառնարաններում ուտելիք չկա, 30 տարվա հագուստ են հագնում:
Տարեց բնակիչը հակադարձեց. «Որ «ոչ» ասեցին, վաղը սառնարանը կլցվի՞»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան