Լևոն Զուրաբյանը չի հրաժարվի ծառայողական մեքենայից
«Ի՞նչ է նշանակում հրաժարվել ծառայողական մեքենայից: Եկեք հրաժարվենք թուղթն ընդունել, պրինտերներ ընդունել, հրաժարվենք օգտվել Ազգային ժողովի տրամադրած կոմպյուտերներից», -այսօր ԱԺ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` պատասխանելով հարցին, թե ինչու ընդհանրապես չեն հրաժարվում ծառայողական մեքենայից:
Նշենք, որ Զուրաբյանը խմբակցության ղեկաար է և օգտվում է ծառայողական մեքենայից: Լրագրողը նման հարց տվեց այն բանից հետո, երբ ՀԱԿ խմբակցության ղեկավարն ասաց, որ իրենք այն ժամանակ, երբ դեռ ԱԺ նախագահ էր Հովիկ Աբրահամյանը, դիմել էին ԱԺ ղեկավարությանը, որպեսզի ավելի պակաս շքեղ ու ծախս պահանջող մեքենա տրամադրվի, բայց մերժում էին ստացել:
Նա զարմացավ լրագրողի հարցից և նկատեց, որ եթե այդպես լինի, ապա պետք է Ազգային ժողովի ջրից էլ հրաժարվել: Լրագրողի դիտարկմանը, թե հեծանիվ կարելի էր քշել, Զուրաբյանն արձագանքեց. «Լավ, էդ անլուրջ խոսակցություն է»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան