ԱԳ նախարար. «Տեռորիստների գաղափարախոսությունը լայն աջակցություն է գտնում Ադրբեջանում». «Առավոտ»
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով վերջին ահաբեկչություններից հետո Ադրբեջանի նախագահի կողմից Հայաստանին հերթական մեղադրանքներ ներկայացնելուն՝ ասել է. «Ադրբեջանի ղեկավարն իր ներքաղաքական շահերն առաջ մղելու համար չի խորշում շահարկել անգամ ահաբեկչությունների զոհ դարձած մարդկանց ողբերգությունները:
Այդ անհեռանկարային փորձերը կատարվում են նաև կոծկելու համար Ադրբեջանի երկարատև սերտ կապերը տխրահռչակ տեռորիստական կազմակերպությունների հետ, և այն փաստերը, որ ԴԱԻՇ-ի և այլ ահաբեկչական կառույցների վայրենի գաղափարախոսությունը այսօր լայն աջակցություն է գտնում Ադրբեջանու, որի հարյուրավոր քաղաքացիներ համալրում են այդ կառույցների շարքերը: Հենց սա է միջազգային հանրության լուրջ մտահոգության առարկան, ոչ թե Ադրբեջանի նախագահի շինծու պնդումները»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան