Նոյեմբերի 23-ից կգործարկվեն նոր արագաչափեր
Նոյեմբերի 23-ից գործարկվելու են Երևան քաղաքի Ամիրյան-Զաքիյան փողոցների խաչմերուկում տեղադրված տեսախցիկները: Այս մասին հայտնում է Ճանապարհային ոստիկանության լրատվական ծառայությունը:
Նույն օրվանից գործարկվելու են նաև հետևյալ վայրերում տեղադրված արագաչափ սարքերը.
- Վանաձոր քաղաքի Գր. Նարեկացի փողոց՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 50 կմ/ժ է,
- Արագածոտնի Օհանավան համայնքի վարչական տարածք՝ 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է,
- Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքի վարչական տարածք՝ 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է,
- Վայոց ձորի մարզի Գետափ համայնքի վարչական տարածք՝ 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը աշխատանքային օրերին ժամը 08.00-ից մինչև 18.00-ն 40 կմ/ժ է, իսկ մնացած օրերին և ժամերին՝ 60 կմ/ժ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան