Սամվել Ալեքսանյանին բնամթերքով էլ կարելի է վճարել հարցազրույց վերցնելու համար. «Իրավունք»
ՀՀԿ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը համառորեն հրաժարվում է լրագրողներին հարցազրույց տալ։ Գործարար, 7 երեխաների հայր պատգամավորը միայն մի դեպքում հարցազրույց կտա՝ եթե 500 եվրո վճարեն նրան։ «Գումարը տալիս եք, հարցազրույց եմ տալիս։ Իմ հարցազրույցներով ձեր սայթի ռեյտինգը բարձրանում է»,-ասել է պատգամավորը։
«Իրավունք»-ի դիտարկմանը՝ հնարավոր չէ՞ դրամով վճարել, քանի որ մեր ազգային արժույթը ՀՀ դրամն է։ «Դրամով տվեք։ Կուրսով տվեք»,-ժպտալով ասել է պարոն Ալեքսանյանը։ «Իսկ բնամթե՞րք»,-հարցրել են պատգամավորին։ «Բնամթերք էլ»,- ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան