Եվրոպային ներկայացվել է Հայաստանի ՏՀՏ ոլորտի հաջողություններն ու բարենպաստ ներդրումային միջավայրը
Ամփոփվել են «Հայկական ՏՀՏ եվրոպական ավտոարշավ» ծրագրի արդյունքները: Ծրագրին մասնակցել են հայկական 26 տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի ընկերությունների 36 պատվիրակներ: ՏՀՏ ավտոարշավը ներառել է 18 երկրներ:
Ծրագրի շրջանակում կազմակերպվել են 12 պաշտոնական և ավելի քան 30 անհատական հանդիպումներ Վիեննայում, Կատովիցեում, Պրահայում, Բեռլինում, Փարիզում, Մարսելում, Զագրեբում, Միլանում, Բելգրադում և Սոֆիայում:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը նշեց, որ սա նոր ձևաչափ է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը և ոլորտի ձեռքբերումները ներկայացնելու, ինչպես նաև բիզնեսին առերես բիզնեսին հանդիպեցնելու առումով: Նրա խոսքերով՝ համագործակցության մեծ շրջանակ է այս նախաձեռնության մեջ ընդգրկված և պետական մարմինների և մասնավոր հատվածի կողմից, որովհետև այս նոր ձևաչափը նաև նախադեպ է լինելու այլ ոլորտների ձեռքբերումները աշխարհին ցուցադրելու համար:
««Հայկական ՏՀՏ եվրոպական ավտոարշավ»-ի ընթացքում պետական և մասնավոր հատվածը հնարավորություն ունեցան Եվրոպային ներկայացնել Հայաստանի ոչ միայն ՏՀՏ ոլորտի հաջողությունները, այլ նաև այն բարենպաստ ներդրումային միջավայրը, որը ՀՀ կառավարությունն ապահովել է Հայաստանում»,- ասաց փոխնախարարը:
Նշվեց, որ հայկական պատվիրակությունը եվրոպական երկրներում ներկայացրել է ոչ միայն մասնակից ընկերությունների տեխնոլոգիական լուծումները, այլև Հայաստանի` որպես բարձր տեխնոլոգիական երկրի, հնարավորությունները, որն ունի նաև բարենպաստ ներդրումային միջավայր և կարող է լավ հարթակ լինել տարածաշրջանային շուկաներ մոտք գործելու համար:
Պատվիրակության մասնակիցները ավելի քան 300 նախնական կապեր և պայմանավորվածություններ են ձեռք բերել եվրոպական գործընկերների հետ:
«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր և տնօրեն Վահան Շաքարյանը հայտնեց, որ ավտոարշավը թույլ տվեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներին ձեռք բերել փորձ և տեսնել, թե ինչպես են աշխատում իրենց գործընկերները Եվրոպայում:
Նա նաև հայտնեց, որ արդեն սկսել են պատրաստվել հաջորդ արշավին, որը կկայանա 2016-ին ԱՄՆ-ում և Կանադայում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան