Վարդան Օսկանյանի՝ կուսակցություն ստեղծելու հնարավորությունները 50-50 են. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրել է, որ Վարդան Օսկանյանին մոտ կանգնածների տեղեկացմամբ` կուսակցություն ստեղծելու նրա հնարավորությունները 50-50 են. «Սպասում է տեսնի, թե ինչ իրավիճակ կառաջանա հանրաքվեից հետո: Նա առանձնապես ոգևորված չէ կուսակցության ստեղծման գաղափարով, քանի որ ոչ այնքան ֆինանսական, որքան մարդկային ռեսուրսի խնդիր ունի»:
«Այնուհանդերձ, ԲՀԿ և մերձ-ԲՀԿ-ական շրջանակը սպասում է այդ կուսակցության ստեղծմանը, մանավանդ քոչարյանական թևը` Էլինար Վարդանյան, Վահե Հովհաննիսյան, Ստեփան Մարգարյան, պրոքոչարյանական կայքերի խմբագիրներ: Ի դեպ, թիմը նաև սպասում է Արա Աբրահամյանի կուսակցության ստեղծմանը` ոչ թե մաս կազմելու համար, այլ հույսով, որ դրա հայտնությամբ ստատուս քվոն քաղաքական դաշտում կփոխվի»,-հավելել է թերթը: