Ավետիսյանների սպանության քրեական գործն ուղարկվել է Դատախազություն
Այս տարվա հունվարի 12-ին Գյումրիում Ավետիւսյանների ընտանիքի սպանության 9 հատորանոց քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Գլխավոր դատախազություն` վերահսկող դատախազին: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրին Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, քրեական գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը 5-օրյա ժամկետում կծանոթանա մեղադրական եզրակացությանը, որից հետո կուղարկվի դատարան:
Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից նաև հայտնեցին, որ իրավահաջորդների ներկայացուցիչ-փաստաբաններից մինչ այս պահը քրեական գործի վերաբերյալ միջնորդություն չի ստացվել:
Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության համար միակ մեղադրյալը ռուս զինծառայող Վալերի Պերմյակովն է, որը փոխանցվել է հայկական կողմին և նրա դատավարությունը կընթանա հայկական դատարանում:
Հարակից հրապարակումներ`
- Կարծես դատաքննությունն իրեն չէր վերաբերվում. Փաստաբանը` Պերմյակովի մասին (տեսանյութ)
- Ավետիսյանների ընտանիքի սպանությունը տևել է 15 րոպե. Պերմյակովի ցուցմունքից
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում