Հայաստանը պետք է չխուսափի ինտեգրվել եվրոպական կրթական տարածքին ամբողջությամբ. Աշոտյան
«Կրթության ոլորտն այն բացառիկ ոլորտներից է, որի Կրթության զարգացման պետական ծրագիրն ունի օրենքի ուժ: Սա ապացույց է այն կարևորության, որը տրվում է մեր երկրում կրթությանը և նրա զարգացման հեռանկարներին»,- նշել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր «Կրթության զարգացման 2016-2025 թթ. պետական ծրագրի» նախագծի քննարկման ժամանակ: Այս մասին հայտնում են ԿԳՆ մամուլի ծառայությունից:
«2000-2005 թթ. կրթության զարգացման ծրագրից հետո 5 տարի մեր երկիրը չուներ նման ծրագիր, մինչև 2010 թվականին հնարավոր դարձավ Ազգային Ժողովին ներկայացնել ընթացիկ ծրագիրը, որի վերջնաժամկետը 2015 թվականն է: Եվ պատահական չէ, որ ընթացիկ ծրագրի արդյունքների ամփոփման աշխատանքներին զուհագեռ` նախաձեռնել ենք նոր ծրագրի մշակումը և հանրային քննարկումները»,-նշել է նախարարը:
Նրա խոսքերով՝ Հայաստանը պետք է չխուսափի ինտեգրվել եվրոպական կրթական տարածքին ամբողջությամբ, որպեսզի ստեղծի ոչ միայն համադրելիության իրավական հիմքեր, այլ ինչու չէ` հիմնական քաղաքակրթական և մշակութային երկխոսության լայն հարթակ:
Անդրադառնալով նաև վերջերս Փարիզում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախարարական հանդիպմանը՝ Աշոտյանը նշել է. «Այս հանդիպմանն ընդունվել է «Կրթություն-2030» հիմնարար փաստաթուղթը` իր համապատասխան գործողությունների ծրագրով` ինչպես աշխարհի երկրները զարգացնեն իրենց կրթական համակարգը մինչև 2030 թվականը: Եվ այս հիմնարար փաստաթղթում նշված նպատակներից մի քանիսը Հայաստանում արդեն իսկ իրականացվել են»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները