Բրյուսելում հայտարարվել է ահաբեկչական սպառնալիքի բարձրագույն մակարդակ
Բելգիայի իշխանությունները բարձրացրել են մայրաքաղաք Բրյուսելում ահաբեկչական սպառնալիքի ցուցանիշը: Այս մասին ասվում է Սպառնալիքների վերլուծման բելգիական կենտրոնի հայտարարության մեջ՝ փոխանցում է Lenta.ru-ն։
Այսօր Բրյուսելի մետրոն փակվել է, չի աշխատի: Բրյուսելյան իշխանությունները բնակիչներին խնդրել են խուսափել քաղաքում կենտրոնացված կուտակումների մեջ լինել:
«Ահաբեկչական սպառնալիքի ցուցանիշը Բրյուսելում հասցվել է առավելագույն՝ 4-րդ մակարդակի»,- նշված է հայտարարության մեջ:
Նաև նշվում է, որ իրավիճակի վերլուծությունն իր հայտ է բերել լուրջ և անմիջական սպառնալիք, որը պահանջում է անվտանգության հատուկ միջոցառումների և բնակչության համար մանրամասն հրահանգների ընդունում: