Իրանի մուտքը շուկա կազդի նավթի գների վրա. Նովակ
Իրանի մուտքը նավթի համաշխարհային շուկա կազդի նավթի գների վրա, բայց ինչպես՝ ցույց կտա ժամանակը: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին ասել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:
Նա ընդգծել է, որ այդ հարցի պատասխանը (ինչպե՞ս կազդի Իրանի մոտքը նավթի շուկայի վրա) այդքան էլ պարզ չէ, իհարկե, հավելյալ ծավալներն ամեն դեպքում կազդեն առաջարկի ու պահանջարկի հավասարակշռության վրա: Նախարարը միաժամանակ նշել է, որ մյուս կողմից էլ դեռ մինչև վերջ հստակ չէ, երբ Իրանը կմտնի շուկա:
«Մենք սպասում ենք, թե երբ Իրանը կհայտարարի իր պայմանների մասին, որպեսզի հասկանանք՝ ինչպիսի ներդրումներ կկատարվեն և ինչ ժամկետներում»,- հավելել է Ա. Նովակը:
Ավելի վաղ Իրանի նավթի փոխնախարար Ամիր Հոսեյն Զամանինիան հայտարարել էր, որ Թեհրանը 5-6 ամսում կավելացնի նավթի արդյունահանումն օրական մոտավորապես 1 միլիոն բարելով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան