«Մանկական Եվրատեսիլ». Հայտնի է հայաստանյան ժյուրիի կազմը
Հայտնի է «Մանկական Եվրատեսիլ-2015» երգի մրցույթի մասնակից 17 երկրների ազգային ժյուրիների կազմերը: Մրցույթի պաշտոնական կայքից տեղականում ենք, որ Հայաստանի ազգային ժյուրիի կազմում ընդգրկված են Արթուր Ասատրյանը, Ինգա Արշակյանը, Էրիկ Կարապետյանը, Էմմա Ասատրյանը, Ալլա Լևոնյանը:
Յուրաքանչյուր մասնակից երկիր ունի ազգային ժյուրի՝ բաղկացած 5 երաժշտության ոլորտի մասնագետներից, որը կկազմի քվեների 50%-ը: Մնացած 50%-ը կստացվի հեռուստաքվեարկության արդյունքում: Յուրաքանչյուր մասնակից երկրում երգի միջին ցուցանիշը հաշվարկելու համար հաշվի են առնվում և՛ ժյուրիի քվեները, և՛ հեռուստաքվեարկության արդյունքները: Ժյուրիի անդամները պետք է նախ և առաջ գնահատեն ներկայացնողի ձայնային տվյալները, բեմական ելույթը, երգի ինքնատիպությունը և կառուցվածքը և իհարկե ելույթի ամբողջական տպավորությունը:
Հիշեցնենք, որ մրցույթը կայանալու է այսօր: Հայաստանը ներկայացնում է Միկան (Միքայել Վարոսյան) իր «LOVE» երգով: Երգի երաժշտության հեղինակն է Լիլիթ Նավասարդյանը, խոսքերի հեղինակը՝ Ավետ Բարսեղյանը, երաժշտության և խոսքերի համահեղինակն է Միքայել Վարոսյանը:
Մրցույթին կմասնակցի 17 երկրի ներկայացուցիչ:
Մասնակից պետությունների ներկայացուցիչները ելույթ կունենան հետևյալ հերթականությամբ՝
1. Սերբիա
2. Վրաստան
3. Սլովենիա
4. Իտալիա
5. Նիդեռլանդներ
6. Ավստրալիա
7. Իռլանդիա
8. Ռուսաստան
9. Մակեդոնիա
10. Բելառուս
11. Հայաստան
12. Ուկրաինա
13. Բուլղարիա
14. Սան Մարինո
15. Մալթա
16. Ալբանիա
17. Մոնտենեգրո
Հարակից հրապարակումներ`
- «Մանկական Եվրատեսիլ-2015» մրցույթը՝ այսօր
- «Մանկական Եվրատեսիլ». Միկայի առաջին փորձը
- «Մանկական Եվրատեսիլ»-ի հայաստանյան մասնակիցը ելույթ կունենա 11-րդ համարի ներքո
- Միկան իր «LOVE» երգով կապահովի «Մանկական եվրատեսիլ-2015»-ի բարձր տրամադրությունը
- Կայացավ «Մանկական եվրատեսիլ-2015»-ի հայաստանյան երգի և տեսահոլովակի պրեմիերան (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա