Ութ տարվա ընդմիջումից հետո Վլադիմիր Պուտինը կայցելի Իրան
«Գազ արտահանող երկրների ֆորումի (GECF) անդամ պետությունների ղեկավարների 3-րդ համաժողովին մասնակցելու նպատակով նոյեմբերի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Իրան»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ տեղեկացրել է ՌԴ-ում Իրանի դեսպան Մեհդի Սանային:
Իրանական աղբյուրի տեղեկացմամբ՝ Պուտինը Իրան կատարած այցի ընթացքում հանդիպում կունենա նաև ԻԻՀ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հետ:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերջին անգամ Իրան էր այցելել 2007թ.՝ մասնակցելու մերձկասպյան երկրների ղեկավարների համաժողովին:
Գազ արտահանող երկրների ֆորումի (GECF) անդամ երկրներն են՝ Իրանը, Ալժիրը, Բոլիվիան, Ռուսաստանը, Եգիպտոսը, Հասարակածային Գվինեան, Տրինիդադ և Տոբագոն, Վենեսուելան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Նիգերիան, Լիբիան և Կատարը:
Հոլանդիան, Նորվեգիան, Իրաքը, Օմանը և Պերուն ֆորումի դիտորդ պետություններն են:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան