Պետական պարային անսամբլները՝ նույն բեմում
Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլի նախաձեռնությամբ նոյեմբերի 22-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա համերգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Մշակույթի նախարարությունից հայտնում են, որ համերգի ընթացքում ելույթ է ունենալու պետական պարային երեք անսամբլ՝ Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական վաստակավոր անսամբլը (գեղարվեստական ղեկավար՝ Ժիրայր Ալթունյան), Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլը (գեղարվեստական ղեկավար՝ Նորայր Մեհրաբյան), Հայաստանի պարի պետական անսամբլի (գլխավոր պարուսույց՝ Ասատուր Կարապետյան):
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա