Boeing 777-ը վթարային վայրեջք է կատարել Տոկիոյում
Շանհայից ԱՄՆ Թեննեսի նահանգի Մեմֆիս մեկնող Boeing 777 ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Տոկիոյի Խանեդա օդանավակայանում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Կիոդո գործակալությանը:
Թռիչքի ժամանակ Fedex ընկերությանը պատկանող ինքնաթիռում գործել է հակահրդեհային համակարգը, որի պատճառով կայացվել է վթարային վայրեջք կատարելու որոշում:
Ինքնաթիռի բեռնաթափման ժամանակ բեռնարկղներից մեկում հայտնաբերվել է հրդեհ, որը մարվել է օդանավակայանի հրշեջ ծառայության կողմից: Օդանավում գտնվել են անձնակազմի 4 անդամներ. նրանցից ոչ ոք չի տւժել:
Տոկիոյի հրշեջ ծառայությունը պարզում է հրդեհի պատճառները: