«EU բիզնես դպրոց» այս տարվա դիմորդները կստանան 30 տոկոս ուսման վարձի չափով կրթաթոշակ
«EU բիզնես դպրոց» համալսարանը հայ ուսանողներին հնարավորություն է տալիս սովորել Իսպանիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում՝ բակալավրիատից մինչև դոկտորական ծրագրերով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն հայտնեց «EU բիզնես դպրոց» համալսարանի տարածաշրջանային ուսումնական հարցերով պատասխանատու Պաու Վալլվերդուին:
Վալլվերդուին ընդգծեց, այս համալսարանում սովորելու հիմնական և կարևոր նախապայմանը անգլերենի լավ իմացությունն է. «Մեր համալսարան կարող են ընդունվել Հայաստանի ուսումնական հաստատությունների ատեստատներով և դիպլոմներով»:
Նա տեղեկացրեց, որ 2000 թվականից իրենք արդեն հայ շրջանավարտներ ունեցել են, իսկ այս տարվա առանձնահատկությունն այն է, որ այս տարի դիմող ուսանողները կստանան 30 տոկոս ուսման վարձի չափով կրթաթոշակ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները