Ռուսական Vimpelcom-ը ցանկանում է ընդլայնվել վրացական շուկայում
Վրաց-ամերիկյան Magticom բջջային օպերատորը Վրաստանի կապի ոլորտի ազգային հանձնաժողովից համաձայնություն է ստացել «Կավկազուս օնլայն» ինտերնետ-պրովայդերը ձեռք բերելու շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ: Ռուսական Vimpelcom-ի դուստր կազմակերպություն հանդիսացող «Մոբիտելը» նույնպես հետաքրքրություն է ցուցաբերում «Կավկազուս օնլայն»-ը գնելու շուրջ, այդ հարցով դիմել է Հանձնաժողովին և սպասում է պատասխանի: Այս մասին հայտնում է Կոմերսանտը:
Եթե ոլորտը կարգավորող հանձնաժողովը համաձայնություն տա նաև «Մոբիտելին» ապա «Կավկազուս օնլայն»-ը կարող է ընտրել երկու առաջարկից առավելի նախընտրելին: Փորձագետները ինտերնետ-պրովայդերի ակտիվները գնահատում են մի քանի տասնյակ միլիոն դոլար՝ հավելելով, որ վերջինս ձեռք բերողը կկարողանա ve8ahskel ինտերնետ-ծառայությունների 40, ինտերնետ տրանզիտի՝ 60 և երկրում ֆիքսված հեռախոսակապի 40%-ը:
«Կավկազուս օնլայն»-ը ստեղծվել է 2008թ-ին Sanet, Georgia Online, Caucasus Network և Telenet ընկերությունների միավորումից: «Կավկազուս օնլայնը» միակ վրացական ընկերությունն է, որը սեփական 1200 կմ-անոց օպտիկամանրաթելային մալուխի միջոցով կապ է ապահովում Վրաստանից Եվրոպա: Մալուխը կապը ապահովվել է 2008-ից Սև Ծովի հատակով:
«Կավկազուս օնլայն»-ի հիմնադիր և նախկին սեփականատեր Մամիա Սանադիռաձեն ավելի վաղ հայտնել էր, որ մագիստրալ կապը հանդիսանում է ընկերության կորպորատիվ բիզնեսի մաս և ռուսական ընկերության կողմից այն ձեռք բերելու պարագայում Ռուսաստանը կարող է վերահսկել բոլոր հեռախոսազանգերը և նամակագրությունները հսկայական տարածության վրա: Նման մտահոգություն են հայտնել նաև Վրաստանի ընդիմության ներկայացուցիչները, սակայն մի շարք փորձագետներ առաջ քաշվող թեզը համարում են հորինված:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան