Էդվարդ Նալբանդյանը դատապարտել է Մալիում իրականացված ահաբեկչական գործողությունը
Հայաստանի Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը խստորեն դատապարտում է Մալիում նոյեմբերի 20-ին իրականացված ահաբեկչական գործողությունը: Այդ մասին Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջից:
«Մենք խստորեն դատապարտում ենք Մալիում իրականացված ահաբեկչական գործողությունը: Մեր ցավակցություններն ենք հայտնում բոլոր զոհերի ընտանիքներին ու հարազատներին: Հայաստանը միջազգային հանրության հետ միասնական է ահաբեկչության դեմ պայքարի հարցում», -ասել է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը:
Հիշեցնենք` Մալիի Radisson Blu հյուրանոցի վրա հարձակման ժամանակ ահաբեկիչները 170 մարդ պատանդ էին վերցրել: Ահաբեկչության հետևանքով մահացել էր 19 մարդ, 7-ն էլ տուժել էին: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է իսլամիստական «Ալ Մուրաբիտուն» խմբավորումը:
Այսօր Մալիում եռօրյա սուգ է:
Հարակից հրապարակումներ`
- Մալիում հայտարարվել է արտակարգ դրություն, եռօրյա սուգ
- Մալիի հյուրանոցում այլևս պատանդներ չկան
- Մալիում ահաբեկչության պատանդները ազատ են արձակվում
- Ահաբեկչություն Մալիում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան