2016 թ-ի բյուջեն կազմված է տարածաշրջանի և գլոբալ իրողությունների ոչ դրական զարգացումներին նպաստող ազդակներից. Մինասյան
2016թ-ի պետական բյուջեի նախագիծը կազմված է տարածաշրջանի և գլոբալ իրողությունների ոչ դրական զարգացումներին նպաստող ազդակներից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
«Այդ ազդակների հիմքում ոչ թե տնտեսական կամ ֆինանսական գործոններն են, որոնք կարելի է այս կամ այլ կերպ կանխատեսել, այլ քաղաքական գործոնները, որոնք դժվար կանխատեսելի են»,- ասաց պատգամավորը:
Նրա խոսքերով, պետական բյուջեն ձևավորվել է՝ հաշվի առնելով այդ բոլոր մարտահրավերները:
Ներկայացնելով որոշ ցուցանիշներ` պատգամավորն ասաց, որ 2016թ-ի բյուջեի նախածգով ՀՆԱ-ի իրական աճը ծրագրավորված է 2.2 տոկոս, բյուջեի պակասուրդը կամ դեֆիցիտը՝ ՀՆԱ-ի 3.5 տոկոս, իսկ գնաճը կձևավորվի նպատակային ցուցանիշի 4% + 1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում:
Նշվեց նաև, որ բյուջեն կկազմի եկամուտների գծով՝ 1,183.0 մլրդ դրամ, ծախսերի գծով` 1,373.74 մլրդ դրամ, դեֆիցիտը (պակասուրդը) կկազմի՝ 190.74 մլրդ դրամ:
Հարցին, թե հաջորդ տարի ինչպես ենք ապրելու. Գ.Մինասյանը նշեց, թե չի կարծում եմ, որ վատ ենք ապրելու:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան