Սահմանադրական հանրաքվեի համար ընտրակաշառք չի բաժանվելու. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեի նախընտրական շտաբի ամենատարբեր ներկայացուցիչներ իրենց «ենթակաների», կազմակերպչական գծով պատասխանատուների հետ զրույցներում հավաստիացնում են, թե սահմանադրական հանրաքվեի համար ընտրակաշառք չի բաժանվելու:
«Սրա պատճառը ոչ թե այն է, որ իշխանությունները «դարձի են եկել» և գիտակցում են՝ գումարով քվե գնելը գլոբալ առումով լուրջ խնդիր է առաջացնում երկրում, այլ պարզապես փորձ է արվում հանրաքվեի գործընթացին փոքր-ինչ լեգիտիմություն հաղորդել, միաժամանակ նաև փորձել ուժերը՝ հասկանալու համար, որ եթե «չոր փող» չդրվի շրջանառության մեջ, ի՞նչ արդյունք է լինելու: Ի վերջո, Սահմանադրության նախագիծն անցկացնելը Սերժ Սարգսյանի թիմի համար կյանքի ու մահվան նշանակություն չունի, ինչպես ՀՀ նախագահի կամ ԱԺ ընտրությունների պարագայում: Չի ընդունվի հանրաքվեն հասարակության մեծամասնության կողմից, իշխանական թիմում կամ ընդհանրապես երկրում որևէ բան չի փոխվի: Ուստի կարելի է նաև փորձարկումներ անել»,-գրել է թերթը: