Մալիում հայտարարվել է արտակարգ դրություն, եռօրյա սուգ
Մալիի Radisson Blu հյուրանոցի վրա հարձակման հետևանքով մահացել է 19 մարդ, 7 մարդ տուժել է: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, հայտարարել է այդ երկրի նախագահը: Զոհերից երեքը Չինաստանի քաղաքացիներ են, մեկը՝ ԱՄՆ-ի:
Մալիի նախագահը նաև հայտնել է, որ երկու ահաբեկիչ ոչնչացվել է: Մալիում հայտարարվել է արտակարգ դրություն, եռօրյա սուգ:
Հիշեցնենք, որ նախօրեին շուրջ տասը գրոհայիններ «Ալլահ Աքբար» բացականչելով ներխուժել էին Մալիի մայրաքաղաքի կենտրոնում գործող Radisson Hotel Bamako հյուրանոց ու պատանդ վերցրել 170 մարդու` 140 այցելուի և 30 աշխատակցի: Անվտանգության ծառայության աշխատակիցները շրջափակել էին հյուրանոցը և կարողացել էին տարհանել մարդկանց:
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է իսլամիստական «Ալ Մուրաբիտուն» խմբավորումը:
Հարակից հրապարակումներ`
- Մալիի հյուրանոցում այլևս պատանդներ չկան
- Մալիում ահաբեկչության պատանդները ազատ են արձակվում
- Ահաբեկչություն Մալիում