Գլխավոր պողոտայի բարեկարգվող այգու շինհրապարակն ընդլայնվել է
Գլխավոր պողոտայի՝ Սարյան փողոց-Մաշտոցի պողոտա միջանկյալ հատվածի այգու («Մալիբու» սրճարանին հարակից հանգստի գոտի) բարեկարգման աշխատանքներն ընդլայնվել են. արդեն մի քանի օր է ապամոնտաժվում է նաև «Մալիբու» սրճարանը: Շինհրապարակն ընդգրկել է նաև այգու այն հատվածը, որտեղով մարդիկ էին անցուդարձ անում:
Ավելի վաղ Panorama.am-ին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանն ասել էր, որ մինչև տարեվերջ բարեկարգման աշխատանքները կավարտվեն, այգին կհանձնվի բնակիչներին: Սակայն Երևանի 2016 թ. զարգացման ծրագրի նախագծում նշված է. «2016 թվականին նախատեսվում է ավարտել Գլխավոր պողոտայի` Սարյան փողոցի և Մաշտոցի պողոտայի հատվածի վերակառուցման աշխատանքները»:
Նշենք, որ այգու բարեկարգման աշխատանքներն իրականացնում է «Տաշիր գրուպ» ընկերությունը:
Ծրագրի շրջանակում կբարեկարգվի այգու 18846 քմ ընդհանուր մակերեսը, կապահովվի ժամանակակից լուծումներով արտաքին լուսավորություն, կփոխարինվեն ճեմուղիների և աստիճանների սալահատակները:
Քաղաքապետարանից հավատացրել էին նաև, որ իրականացվող ծրագրի արդյունքում այգու ներկայիս կանաչ մակերեսը զգալիորեն կընդլայնվի, կավելանա նաև ջրային մակերեսը: Հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար այգին մատչելի ու հարմարավետ դարձնելու նպատակով էլ կկառուցվեն թեքահարթակներ:
Բարեկարգման ավարտից հետո, ըստ նախագծի, այգին ունենալու է այսպիսի տեսք.
Հարակից հրապարակումներ`
- Գլխավոր պողոտայի այգին մինչև տարեվերջ պետք է հանձնվի բնակիչներին. քաղաքապետարան (լուսանկարներ)
- Երբ Երևանը քաղաքի քաղաքացի չունի` «քանդեք, քանդեք…» (լուսանկարներ)
- Գլխավոր պողոտայի այգում դեռ քանդման աշխատանքներ են իրականացվում (լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին