Ստեփանակերտում բացվեց 176 բնակարանանոց սպայական ավան
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում զինվորականների համար բացվեց 176 բնակարան ունեցող սպայական ավան՝ ապահովված բնակության համար բոլոր պայմաններով:
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին հայկական երկու հանրապետությունների նախագահներ Սերժ Սարգսյանը, Բակո Սահակյանը, ՀՀ և ԼՂՀ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնյաներ:
Բնակարանների նոր սեփականատերերին վկայականները հանձնեցին նախագահներ Սերժ Սարգսյանը, Բակո Սահակյանը, Պնախարար Սեյրան Օհանյանը և ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը:
Բնակարանատերերը իրենց երախտագիտությունը և շնորհակալությունը հայտնեցին նախագծի հեղինակներին և կազմակերպիչներին:
Մայոր Սարո Ավանեսյանը նշեց, որ իր 22 տարվա ծառայության նախաշեմին բնակարան է ստանում: Սպան ունի երեք որդի, որոնց ապագայի և ընտանիքի ապահովվածության հոգսը համարեց թեթևացված:
«Շատ ուրախացա, որ նման անակնկալ եղավ իմ համար: Ես 10 տարի է հերթագրված սպասում էի»,- ասաց մայոր Ավանեսյանը:
Մայոր Առուստամյանն էլ է 10 տարի սպասել բնակարան ստանալուն: Ավագ ենթասպա Հրաչ Ավանեսյանն էլ իր շնորհակալությունը հայտնեց իր և բոլոր բնակարան ստացողների կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում