Ալյուրը ֆոլաթթվով հարստացնելը մեծացնում է օստիոպորոզի վտանգը. Կենսաբան
Ալյուրը ֆոլաթթվով հարստացնելը մեծացնելու է մարդկանց մոտ օստիոպորոզի վտանգը: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց կենսբան Դոլորես Ղափանցյանը:
Նա նկատեց, որ օստիոպորոզը 21-րդ դարի վտանգավոր և ամենապրոգրեսիվ աճող հիվանդություններից մեկն է: Օստիոպորոզը ոսկրամկանային համակարգի խրոնիկ զարգացող հիվանդություն է, երբ ոսկրանյութի խտությունը պակասում է և կոտրվածքների վտանգը մեծացնում է:
«Մարդն ուտում է կալցիումով հարուստ շիլա և դրա հետ տալիս ենք երկաթով հարստացված հաց, մենք այնպես ենք անում, որ այդ տարրերց ոչ մեկը չներծծվի նրա օրգանիզմում և թույլ ենք տալիս հայտնվել օստիոպորոզի ռիսկային գոտում»,-օրինակ բերեց կենսաբանը:
Ղափանցյանի խոսքերով՝ երկաթի սուլֆատի միջոցով սակավարությունը չի կանխարգելվի. «Ստացվում է, որ աչքը սարքելու փոխարեն ունքն էլ կվնասենք»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում