Դմիտրի Խվորոստովսկի. Ոչ ոք առայժմ չի պատրաստվում մահանալ
Խորհրդային, ռուսաստանցի և բրիտանացի հայտնի օպերային երգի Դմիտրի Խվորոստովսկին, ով վերջերս է վերադարձել բեմ երկարատև բուժումից հետո, նախատեսում է առաջիկա մի քանի տարիներին Նյու Յուրքի Մետրոպոլիտեն օպերայում հանդես գալ ևս երկու բեմադրություններում: Այդ մասին երգիչը պատմել է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում:
«Ջանում եմ չնայել դեպի հեռավոր ապագա, ապրում եմ նրանով, ինչը կլինի շատ շուտ: Չեմ վազում, գնում եմ քայլ առ քայլ: Թեև ծրագրերը գրված են տարիների համար: Հիմա մեզ մոտ ի՞նչ է՝ 2015-ի նոյեմբերը: Կան ծրագրեր 2018, 2019 թվերի համար: Նախագծեր էլ շատ կան: Ոչ ոք առայժմ չի պատրաստվում մահանալ»,- ասել է երգիչը:
Երգչի մասնակցությամբ առաջիկա պրեմիերաներից է լինելու Լոնդոնում Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերան:
Հիշեցենք, որ Դմիտրի Խվորոստովսկու մոտ հայտնաբերվել էր գլխուղեղի քաղցկեղ: Նա մի քանի ամիս բուժվել է:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան