Թուրքիայում ընդդիմադիր քուրդ գործչի դեմ մահափորձ է իրականացվել
Թուրքիայում քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» (HDP) կուսակցության առաջնորդ Սելահեթթին Դեմիրթաշի նկատմամբ մահափորձ է իրականացվել: Հաղորդում է քրդական «ANF» լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ընդդիմադիր քաղաքական գործչի նկատմամբ մահափորձը տեղի է ունեցել կիրակի երեկոյան: Անհայտ անձը կրակել է նրա զրահապատ մեքենայի ուղղությամբ:
Գործակալության հետ զրույցում Դեմիրթաշը նշել է, որ կրակոցը ուղղված է եղել մեքենայի հետևի ապակուն՝ այն կողմից, որտեղ սովորաբար ինքն է նստում: Ընդդիմադիր գործչի փոխանցմամբ՝ որքանով մեքենան զրահապատ է եղել, կրակոցից հետո նոր միայն անվտանգության աշխատակիցները նկատել են գնդակի հարվածի տեղը:
Հաղորդվում է, որ այս պահին մեքենան տեղափոխվել է ոստիկանական բաժանմունք փորձագիտական ուսումնասիրությունների համար: Մահափորձի արդյունքում տուժածներ չկան:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին