
Հերմինե Նաղդալյանը չի կարծում, որ ԵԽԽՎ նիստը բոյկոտելը լավագույն տարբերակներից մեկն է
ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանից այսօր լրագրողները հետաքրքվեցին, թե հնարավո՞ր է, որ հայկական պատվիրակությունը բոյկոտի ԵԽԽՎ հաջորդ նստաշրջանը: Նաղդալյանը նշեց, թե չի կարծում, որ ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանը բոյկոտելը լավագույն լուծումը կարող է լինել:
«Մինչև հունավարյան նստաշրջանը շատ ժամանակ կա և չեմ կարծում, որ բոյկոտը լավագույն տարբերակներից մեկն է: Բայց եթե չես հասնում այն իրավիճակին, որ քեզ լսողները ընդունեն նաև քո փաստարկների ծանրակշռությունը, պետք է նաև բոյկոտել»,- ասաց Նաղդալյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովն ընդունել և լիագումար նիստ է տեղափոխել բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի՝ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» հակահայկական զեկույցը։