Հայր Ռույսենի աշխատանքը մեզ օգնում հարաբերվել փաստերի հետ. Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան
Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ նոյեմբերի 21-ին Հռոմի Սանտա Մարիա Մաժորիթի եկեղեցու Քահանայապետական արևելագիտության Իստիտուտում տեղի է ունեցել ինստիտուտի պրոֆեսոր, հայր Ժորժ Անրի Ռույսենի բացառիկ յոթհատորյակի շնորհանդեսը։ Միջոցառմանը մասնակցել են Քահանայապետական արևելագիտության իստիտուտուի ռեկտոր Դավիդ Նազարը, Սանտ Էջիդիո համայնքի հիմնադիր Անդրեա Ռիկարդին և Սանտ Էջիդիո համայնքի նախագահ Մարկո Իմպալիացցոն, Հայ առաքելական և Կաթոլիկ եկեղեցու հոգևոր այրեր, հասարակական-քաղաքական հատվածի ներկայացուցիչներ, իտալահայ համայնքի անդամներ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Գրքում ներկայացվում են Վատիկանի փակ արխիվներում գտնվող ու Հայոց ցեղասպանությանը վերաբերող բոլոր փաստաթղթերը՝ համիդյան ջարդերից մինչև հետցեղասպանական` քեմալական կառավարման շրջանի տարիներ, ինչը հնարավորություն է ընձեռնում ամբողջական պատկերացում կազմել ոճրագործության բոլոր փուլերի մասին` ցեղասպանության նախապատրաստումից մինչև իրականացում:
Միջոցառմանը ելույթով հանդես է եկել Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը, ով իր խոսքում, մասնավորապես, նշել է, որ յոթհատորյակը ցեղասպանագիտության ոլորտում լրջագույն ձեռքբերում է և պատմություն, որը նաև թուրքերինն է. «Հայր Ռույսենի աշխատանքը մեզ օգնում հարաբերվել փաստերի հետ։ Այն մեզ օգնում է ընթերցել անցյալը` դասեր քաղելով ապագայի համար»։
Միջոցառմանը դեսպան Մինասյանը Հայր Ժորժ Անրի Ռույսենին հանձնել է ՀՀ Նախագահի կողմից շնորհված Պատվո շքանշանը՝ հայագիտության զարգացման և հոգևոր արժեքների տարածման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա