Վեդիում «Այո»-ի քարոզիչից մարդիկ հետաքրքրվում էին գյուղատնտեսության վիճակով
Հիմա Սահմանադրության նախագծով այնպիսի մեխանիզմներ ենք ստեղծում, որ ընդդիմությունը գա մասնակցի փոփոխությունների գործընթացին, վերահսկի իշխանություններին: Այդ մասին այսօր Արարատի մարզի Վեդի քաղաքում «Այո և Ոչ» հեռուստաշոուի շրջանակներում բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Այո» խմբի քարոզիչ, ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը:
Իշխանական մեծամասնության պատգամավորը գյուղացուն փորձում էր համոզել, որ ընդդիմությանը վերահսկողական մեխանիզմներ են տրվում, որ ընդդիմությունը երկրի առանցքային պաշտոնյաների նշանակման հարցում մեծ դեր ունի, սակայն բնակիչը թերահավատ էր: Դա զգաց Այվազյանը և նկատեց. «Գիտեմ, որ չես հավատում, բայց կտեսնես»:
Այվազյանին ուղղված մարդկանց հարցերը հիմնականում վերաբերում էին գյուղատնտեսությանը. նրանց հետաքրքրում էր, թե որքանով կարող է նոր խորհրդարանը օգնել, որ գյուղացին կարողանա մշակել հողը, ապահովել դրա բերրիությունը և իրացնել բերքը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան