«Հայաստան» հիմնադրամի Հեռախոսամարաթոն 2015-ն արձանագրել է ավելի քան 1.3 միլիոն եվրո արդյունք
«Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի գլխավորությամբ նոյեմբերի 18-ից 22-ն անցկացված 16-րդ համաեվրոպական դրամահավաք-հեռախոսամարաթոնը, որին մասնակցել են Ֆրանսիայի (1.205.569 եվրո), Գերմանիայի /76.050 եվրո/ և Շվեյցարիայի (24.554 եվրո) հայ համայնքները, արձանագրել է ավելի քան 1.3 միլիոն եվրո նվիրատվություն և նվիրատվության խոստում: Այս մասին հայտնում են հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Դրամահավաքի հասույթը կուղղվի Արցախում համայնքային կենտրոնների կառուցմանը, Տավուշի մարզում շարունակաբար իրականացվող գյուղատնտեսական ծրագրերի զարգացմանը, սիրիահայերի և իրաքահայերի օգնությանը:
Հիմնադրամի Հունաստանի տեղական մարմինն էլ նոյեմբերի 22-ին իր համայնքում անցկացրել է դրամահավաք հեռախոսամարաթոն, որի հանգանակությունները` շուրջ 29.000 եվրո, կուղղվեն Քարին Տակ համայնքում (ԼՂՀ, Շուշիի շրջան) մանկապարտեզի կառուցմանը:
Նվիրատվությունների ընդունումը շարունակվում է:
Հարակից հրապարակումներ`
- Գործարար Բարսեղ Բեգլարյանը 100 հազար ԱՄՆ դոլար կնվիրաբերի «Հայաստան» հիմնադրամի բնակարանաշինության ծրագրին Արցախում
- Այսօր մեկնարկում է «Հայաստան» հիմնադրամի համաեվրոպական դրամահավաք-հեռախոսամարաթոնը
- Սամվել Կարապետյանը 1 միլիոն ԱՄՆ դոլար նվիրատվություն կկատարի Հիմնադրամի Հեռուստամարաթոն 2015-ին
- Արցախի նախագահն առաջարկել է «Հեռուստամարաթոն-2015»-ում ընդգրկել բազմազավակ ընտանիքներին տնով ապահովելու ծրագիրը