19:09 23/11/2015 Աշխարհում

Եվրոպական ներդրումային համաժողովին կներկայացվի ազգությամբ հայ մասնագետների կողմից ստեղծված ինովացիոն գործիքը

Նոյեմբերի 26-27-ը Լոնդոնում տեղի կունենա CFA (Chartered Financial Analyst) ինստիտուտի ամենամյա Եվրոպական ներդրումային համաժողովը, որտեղ կներկայացնի ազգությամբ հայ մասնագետներ Գևորգ Օդաբաշյանի և Արտավազդ Կարդաշյանի կողմից ստեղծված GeWorko ինովացիոն գործիքը: Այս մասին տեղեկացնում է IFC Markets կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Հռիփսիմե Հայրապետյանը: 

Մեթոդի համահիմնադիրներն են «IFCM Group» ընկերության Գլխավոր տնօրեն Գևորգ Օդաբաշյանն ու Տեղեկատվական տեխնոլոգիաների գծով տնօրեն Արտավազդ Կարդաշյանը։ Ըստ հեղինակների՝ GeWorko մեթոդի յուրահատկությունը նրանում է, որ նրա  շնորհիվ հնարավոր է դառնում ստեղծել և ֆինանսական շուկաներում ներդրում կատարել տարատեսակ ակտիվներից բաղկացած պորտֆելներով, որոնք համադրելով հնարավոր է տեսնել մեկի արժեքորոշիչը մյուսի նկատմամբ։ Պորտֆելները կարող են բաղկացած լինել արժույթներից, տարբեր շուկաների արժեթղթերից, ինդեքսներից, ապրանքներից։ Մեթոդն իր տեսակով նման է արտարժութային շուկայում իրականացվող գործարքների գաղափարին, երբ մի ակտիվն արժենշվում է մեկ ուրիշով։ Պորտֆելային ներդրումն, այս տեխնոլոգիայի համաձայն, իրականացվում է երկու պորտֆելի հիման վրա, այսինքն՝ մի պորտֆելը հանդես է գալիս որպես բազային մաս, իսկ մյուսը՝ արժեքորոշիչ։ 

GeWorko մեթոդը մշակվել է պրոֆեսիոնալ թրեյդերների համար, որոնք ներդրումային գործարքներ իրականացնելիս լրացուցիչ վերլուծության կարիք ունեն։ Ներկայումս այս մեթոդը կիրառելի է միայն NetTradeX առևտրային հարթակում։

CFA ինստիտուտի համաժողովին, որը նվիրված է տարածաշրջանում 2015 թվականի առավել արդիական տնտեսական զարգացումներին, կմասնակցեն աշխարհի 54 երկրներից պատվիրակություններ՝ Եվրոպայի առաջատար պորտֆելային մենեջերներ, վերլուծաբաններ, ներդրողներ և տարբեր ընկերությունների ղեկավարներ։

CFA (Chartered Financial Analyst – դիպլոմավորված ֆինանսական վերլուծաբան) ինստիտուտը, որը ստեղծվել է 1962 թվականին, պրոֆեսիոնալ ներդրողների համաշխարհային ասոցիացիա է։

Ինստիտուտը ֆինանսների և ներդրումների ոլորտում շնորհում է աշխարհի ամենահեղինակավոր հավաստագիրը։ CFA ինստիտուտի կենտրոնական գրասենյակները գտնվում են Նյու Յորքում, Լոնդոնում, Հոնգկոնգում, Մումբայիում և Շարլոտսվիլում (ԱՄՆ)։ 2014 թվականի դրությամբ՝ ասոցիացիայի կազմում են գտնվում 120 000 ներդրողներ և ֆինանսիստներ։
 
«IFCM Group»-ն ընկերությունների խումբ է, որն ավելի քան 10 տարի զբաղվում է ֆինանսական տեխնոլոգիաների բնագավառում նոր և արդյունավետ նախագծերի մշակմամբ և իրագործմամբ։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}