Աշոտյան. «Ֆիզմաթը» մեր երկրի ինտելեկտուալ հարստություններից է
ԵՊՀ-ին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցը նշում է իր հիմնադրման 50-ամյակը: ««Ֆիզմաթը» Հայաստանի լավագույն դպրոցն է` իր մասին քիչ խոսող, չափից ավելի համեստ, ոչ շատ պահանջկոտ արտաքին միջավայրի հանդեպ, բայց շատ ավելի պահանջկոտ ինքն իր նկատմամբ: Եվ դրա մասին են վկայում ոչ միայն օլիմպիադաների մասնակցության ցուցանիշները, այլև առաջին տեղը դպրոցների ազգային վարկանիշավորման աղյուսակում կրթօջախի հոբելյանի առթիվ այսօր դպրոցում տեղի է ունեցած միջոցառման ժամանակ նշել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
ԿԳՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ նախարար Աշոտյանը կրթության, գիտության ոլորտում ներդրած ավանդի համար և Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի հիմնադրման 50-ամյա հոբելյանի կապակցությամբ, դպրոցի տնօրեն, ՀՀ վաստակավոր մանկավարժ Հայկազն Նավասարդյանին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով:
Մատաղ սերնդի կրթության, դաստիարակության գործում ունեցած ավանդի համար և Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի հիմնադրման 50-ամյա հոբելյանի կապակցությամբ «Աստղագիտություն» առարկայի ուսուցիչ, աստղագիտության օլիմպիական խմբակի ղեկավար Մարիետա Գյուլզադյանը, գլխավոր հաշվապահ Նազելի Ասլանյանը և Վարչատնտեսական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Գևորգ Թամարյանը պարգևատրվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով` «Ոսկե հուշամեդալով», իսկ դաստիարակ Ա ահիտ Գյուլխանդանյանը և գանձապահ Սրբուհի Դավթյանը` ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները