Գիտական նոր ծրագրերի հնարավորություն՝ ՄԳՏԿ-ի աջակցությամբ
«90-ական թվականների սկզբից, մինչև 90-ականների վերջը, երբ Հայաստանը անդամակցել է ՄԳՏԿ-ին, գիտության ոլորտի առջև ծանրացած էր առավելապես համակարգը պահպանելու խնդիրը, այսօր սակայն ջանքերն ուղղվում են նաև զարգացման ուղղությամբ»,-նշել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն՝ այսօր ընդունելով աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ՄԳՏԿ) գործադիր տնօրեն Դևիդ Կլիվի գլխավորած պատվիրակությանը:
ԿԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ՄԳՏԿ տնօրենն իր հերթին նշել է, որ իրենք հետարքրված են Հայաստանի հետ գիտատեխնիկական ոլորտի համագործակցության զարգացմամբ: Դ. Կլիվը նշել է, ՄԳՏԿ կազմից Ռուսաստանի դուրս գալուց հետո առաջացել էին որոշակի խնդիրներ, որոնք այժմ գտել են իրենց լուծումները. մասնավորապես իրականացվել են կանոնադրական որոշակի փոփոխություններ, մշակվել են զարգացման նոր ռազմավարություն և առաջիկայում ակնկալվում է ՄԳՏԿ ծրագրերի ֆինանսավորման նոր փուլի սկիզբ:
Ընդգծելով, որ Հայաստանի քաղաքական առաջնահերթություններից մեկը գիտության ոլորտի միջազգայնացումն է, ԿԳ նախարարը նշել է, որ 2016 թվականից Հայաստանը միանում է Եվրոպական միության Հորիզոն 2020 ծրագրին, որը ԵՄ գիտական ֆոնդերից օգտվելու լրացուցիչ հնարավորություն է. «Մեզ համար առաջնային խնդիր է գիտական մրցունակ ծրագրերի իրագործումը, ինչպես նաև երիտասարդ գիտական կադրերի պատրաստումը»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա