Լավրովը չեղյալ է հայտարարել այցելությունը Թուրքիա
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը չեղյալ է հայտարարել այցելությունը Թուրքիա: Այդ մասին տեղեկացնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը: Ըստ աղբյուրի, այդ որոշումը կայացվել է ռուսական ՍՈւ-24 ռմբակոծիչի հետ կատարված միջադեպից հետո:
«Նախագահը պարզ ու հստակ հայտարարեց, որ կատարավածը չի կարող չազդել ռուս-թուրքական հարաբերությունների վրա: Այդ կապակցությամբ որոշվել է չեղյալ համարել Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը Ստամբուլում, որը պետք է կայանար նոյեմբերի 25-ին», -ասել է Լավրովը:
Նշենք, որ նոյեմբերի 24-ին թուրք-սիրիական սահմանից 1000 մետր դեպի Լաթաքիա ընկած տարածքում թուքական ուժերի կողմից խոցվել էր ռուսական ՍՈւ24 ռմբակոծիչը, ինչի հետևանքով երկու օդաչուները մահացել էին:
Հարակից հրապարակումներ`
- Պուտինը Су-24-ի հետ կապված միջադեպը որակել է հարված թիկունքին
- Ռուսական կործանիչի խոցման հարցով ՆԱՏՕ-ն արտակարգ նիստ է հրավիրել
- Թուրքիան ռուսական Су-24 ռազմական ինքնաթիռ է խոցել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին