Հովհաննես Բադալյանի ծննդյան 90-ամյակին նվիրված համերգին կմասնակցեն նրա սաները
Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա հոբելյանական համերգ` նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Բադալյանի ծննդյան 90-ամյակին: Մշակույթի նախարարությունից Panorama.am-ին հայտնեցին, որ համերգին կմասնակցեն Հովհաննես Բադալյանի սաները, Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Նորայր Դավթյանի ղեկավարությամբ: Համերգը կազմակերպվում է «Ժողովրդական երաժշտության ազգային կենտրոնի» նախաձեռնությամբ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Համերգը կայանալու է դեկտեմբերի 4-ին:
Հովհաննես Բադալյանը ծնվել է Իրանի Համադան քաղաքի մոտ գտնվող Շավարին գյուղում։ 1946-1949 թթ. սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1986 թվականին ավարտել Երևանի կոնսերվատորիան։ 1949-1954 թթ.՝ Հայաստանի երգի-պարի պետական, 1954-2001 թթ.` ՀՀ հեռուստառադիոպետկոմի ժողգործիքների անսամբլների մեներգիչ։ 1982-2001 թթ. դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում։ Մահացել է 2001 թվականին Երևանում։
Բադալյանի երգացանկում էին հայ դասական և ժամանակակից հեղինակների (Խաչատուր Ավետիսյանի «Որտեղ գտնեմ քեզ», «Երբ կանչում ես ինձ», Արամ Սաթյանի «Ես իմ անուշ Հայաստանի», Նիկոլ Գալանդերյանի «Դու նորից եկել ես», «Ափսոսանք»), ժողովրդական («Հորովել», «Խանիման-ջանիման», «Սարերի հովին մեռնեմ»), աշուղական (Ջիվանու «Ազգ իմ») երգեր։ Հյուրախաղերով հանդես է եկել արտասահմանում։ Երգել է հայ դասական և ժամանակակից հեղինակների, ժողովրդական, աշուղական երգեր:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան