Ռուսական կործանիչի խոցման հարցով ՆԱՏՕ-ն արտակարգ նիստ է հրավիրել
ՆԱՏՕ-ն արտակարգ խորհրդակցություն է հրավիրել Սիրիայի տարածքում ռուսական Су-24 կործանիչի խոցման կապակցությամբ: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ռազմաքաղաքական ալյանսի ներկայացուցիչներին: Նիստը տեղի կունենա այսօր երեկոյան Բրյուսելում:
Նշվում է, որ նիստն անցկացվելու է դեսպանների մակարդակով, մամուլի համար այս պահին որևէ բան նախատեսված չէ: Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ում տեղի ունեցածը «շատ լուրջ» են որակել, այժմ պաշտոնական Լոնդոնը շտապ հստակեցնում է տեղի ունեցածի հանգամանքները: ՄԱԿ-ում հայտարարել են, որ խոցված ինքնաթիռի շուրջ ստեղծված վիճակը կարող է բարդացնել Սիրիայի տարածքում ահաբեկչության դեմ պայքարը:
Հիշեցնենք, որ ՌԴ ՊՆ-ն հաստատել է կործանիչի խոցման մասին լուրերը: Գերատեսչությունից միաժամանակ հայտարարել են, որ ինքնաթիռը բացառապես եղել է Սիրիայի տարածքում:
Թուրքական կողմն էլ հայտարարել է, որ ինքնաթիռը խախտել է երկրի օդային տարածքը: Միջադեպը տեղիէ ունեցել այսօր առավոտյան, գլխավոր շտաբի հայտարարության համաձայն, ինքնաթիռին 10 նախազգուշացում է արվել:
Հարակից հրապարակումներ`
- Պուտինը Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռը խոցելու վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա
- Թուրքիան ռուսական Су-24 ռազմական ինքնաթիռ է խոցել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին