Համակարգչային դասընթաց՝ միայն մեծահասակների համար
Նոր և հետաքրքրիր՝ ավագ սերնդի ներկայացուցիչների համար համակարգչային բազային գիտելիքների ձեռքբերման ծրագիր է նախատեսել Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը: Ինչպես Panorama.am-ին հայտնում են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամից, հաշվի առնելով համակարգիչներից օգտվելու ժամանակակից պահանջները և այդ գիտելիքների անհրաժեշտությունը՝ Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը նախաձեռնել է մեծահասակների համակարգչային տարրական գիտելիքների ձեռբերման դասընթաց:
Մեծահասակները հաճախ զգուշանում են համակարգչից և ինտերնետից, քանի որ ունեն համակարգչից օգտվելու փորձառության պակաս, ինչպես նաև մտավախություն, որ չափազանց մեծ են սովորելու համար: Այս դասընթացին մասնակցելու արդյունքում մեծահասակները հնարա¬վորություն կունենան ինքնուրույն հասկանալ և կիրառել համակարգչի բազային հասկացություններն ու գործիքները, հաղորդակցվել էլ-փոստի և սոցիալական ցանցերի միջոցով, փնտրել և գտնել անհրաժեշտ աղբյուրներ (գրքեր, վիդեոներ, բաղադրատոմսեր, նորություններ և այլն), կապ հաստատել ընկերների և ընտանիքի անդամների հետ Skype-ի միջոցով և այլն:
Դասընթացին միանալու համար համակարգչային գիտելիքներ անհրաժեշտ չեն: Այս դասընթացը նախատեսված է այն մեծահասակների համար, ովքեր չունեն համակարգչից օգտվելու որևէ գիտելիք կամ փորձառություն, բայց ունեն մեծ ցանկություն ձեռք բերելու համակարգչային գիտելիքներ աջակցող և ոգևորող միջավայրում:
Դասընթացին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան