13.6 միլիարդ դրամ՝ մշակույթի ոլորտին
Մշակույթի ոլորտին 2016 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծով նախատեսվում է հատկացնել 13 միլիարդ 627 միլիոն 379.6 հազար դրամ: Panorama.am-ին հայտնեցին մշակույթի նախարարությունից՝ ի պատասխան հարցի, թե ընդհանուր առմամբ, որքա՞ն գումար է 2016-ին պետական բյուջեից հատկացվելու մշակույթի ոլորտին և դրանից ամեն ուղղությանն որքան գումար է տրվելու:
«Գրադարաններ»-ին տրվելու է 1.772.546.1 հազար դրամ, «Թանագարաններ և ցուցասրահներ»-ին՝ 2.274.412.0 հազար դրամ, «Մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ»-ին՝ 47.110.5 հազար դրամ, «Այլ մշակութային կազմակերպություններ»-ին (արխիվային, մշակութային արժեքների փ որձաքննություն և այլն)՝ 1.141.771.2 հազար դրամ, «Արվեստ»-ին՝ (թատերարվեստ, երաժշտարվեստ, կերպարվեստ, պարարվեստ և այլ մշակ. ծրագրեր)՝ 7.259.365.8 հազար դրամ, «Կինեմատորգրաֆիա»-յին (կինոարտադրություն, կինո-ֆոտո-ֆոնո հավաքածուի պահպանում, թվայնացում և այլն)՝ 658.714.7 հազար դրամ:
«Հուշարձանների և մշակութային արժեքների վերականգնում և պահպանում» ուղղության համար 2016-ին հատկացվելու է 473.459.3 հազար դրամ, այդ թվում՝
- պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական աշխատանքներ՝ 101.119.3 հազ. դրամ,
- հուշարձանների տեխնիկական վիճակի մոնիթորինգ՝ 8.340.0 հազ. դրամ,
- աջակցություն հայկական պատմամշակութային հուշարձանների վավերագրմանը՝ 60.000.0 հազ. դրամ,
- հուշարձանների ամրակայում, նորոգում և վերականգնում՝ 300.000.0 հազ. դրամ,
- աջակցություն Թբիլիսիում գտնվող հայ գրողների պանթեոնի պահպանմանը՝ 4.000.0 հազ. դրամ:
Պատասխանելով հարցին, թե կա՞ն նախագծեր, ծրագրեր, որոնք 2015 թվականի բյուջեով նախատեսված է եղել ու չի իրականացվել, նախարարությունից հայտնեցին, որ 2015 թվականի բյուջեով նախատեսված և չիրականացված ծրագրերի ու նախագծերի վերաբերյալ տեղեկատվությունը կամփոփվի բյուջետային տարին եզրափակելուց հետո:
Նշենք, որ «2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով մշակույթի ոլորտին հատկացվել էր 15 միլիարդ 539 միլիոն 777 հազար դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա